Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

ԱԼԵՔՍԱՆԴՐ ՍՈՒՐԵՆԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Ծնվել է 1983 թվականի դեկտեմբերի 1-ին, Ստեփանակերտ քաղաքում:
1990-2000թթ. սովորել է Ստեփանակերտի թիվ 8 դպրոցում:
2000թ. ընդունվել և 2007 թվականին ավարտել է Արցախի պետական համալսարանի տնտեսաիրավաբանական ֆակուլտետի իրավագիտության բաժինը:
2002-2004 թթ. ծառայել է ԱՀ զինված ուժերում:
2005 թվականի մարտի 8-ից աշխատել է ԼՂՀ կառավարությանն առընթեր փրկարար ծառայությունում՝ որպես իրավաբան:
2007 թվականի դեկտեմբերի 12-ին նշանակվել է ԱՀ Ստեփանակերտ քաղաքի դատախազության քննիչի պաշտոնին:
2009 թվականի հունվարի 08-ին նշանակվել է Ստեփանակերտ քաղաքի դատախազության դատախազի պաշտոնին:
2009 թվականի մարտի 18-ին նշանակվել է ԱՀ Ստեփանակերտ քաղաքի դատախազության ավագ դատախազի պաշտոնին:
2015 թվականի մարտի 02-ին նշանակվել է ԱՀ Ստեփանակերտ քաղաքի դատախազի տեղակալի պաշտոնին:
2019 թվականի մայիսի 02-ին նշանակվել է ԱՀ Շուշիի շրջանի դատախազի պաշտոնին:
ՀՀ գլխավոր դատախազի հրամանով պարգևատրվել է ,,Համագործակցության ամրապնդման համար,, մեդալով:
ԱՀ ոստիկանապետի հրամանով պարգևատրվել է ,,Համագործակցության ամրապնդման համար,, մեդալով:
Ունի արդարադատության երրորդ դասի խորհրդականի դասային աստիճան: