ԱԼԵՔՍԱՆԴՐ ՍՈՒՐԵՆԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Ծնվել է 1983 թվականի դեկտեմբերի 1-ին, Ստեփանակերտ քաղաքում:
1990-2000թթ. սովորել և ավարտել է Ստեփանակերտի թիվ 8 միջնակարգ դպրոցը:
2000թ. ընդունվել և 2007 թվականին ավարտել է Արցախի պետական համալսարանի տնտեսաիրավաբանական ֆակուլտետի իրավագիտության բաժինը:
2001-2003 թթ. ծառայել է ԱՀ զինված ուժերում:
2005 թվականի մարտի 8-ից աշխատել է ԼՂՀ կառավարությանն առընթեր փրկարար ծառայությունում՝ որպես իրավաբան:
2007 թվականի դեկտեմբերի 12-ին նշանակվել է ԱՀ Ստեփանակերտ քաղաքի դատախազության քննիչի պաշտոնում:
2009 թվականի հունվարի 08-ին նշանակվել է Ստեփանակերտ քաղաքի դատախազության դատախազի պաշտոնում:
2009 թվականի մարտի 18-ից զբաղեցրել է ԱՀ Ստեփանակերտ քաղաքի դատախազության ավագ դատախազի պաշտոնը:
2015 թվականի մարտի 02-ին նշանակվել է ԱՀ Ստեփանակերտ քաղաքի դատախազի տեղակալի պաշտոնում:
2019 թվականի մայիսի 02-ին նշանակվել է ԱՀ Շուշիի շրջանի դատախազի, իսկ 2021թ. հունիսին՝ ԱՀ Շուշիի և Քաշաթաղի շրջանների դատախազի պաշտոնում:
ԱՀ Նախագահի 25.11.2019թ. ՆՀ 139 -Ա հրամանագրով պարգևատրվել է ,,Մխիթար Գոշ,, մեդալով:
ԱՀ Նախագահի 25.11.2020թ. ՆՀ 645 -Ա հրամանագրով պարգևատրվել է ,,Արիության համար,, մեդալով:
ՀՀ գլխավոր դատախազի հրամանով արժանացել է ,,Համագործակցության ամրապնդման համար,, մեդալի:
ԱՀ ԱԱԾ տնօրենի հրամանով արժանացել է ,,Մարտական համագործակցության համար,, մեդալի:
ԱՀ ոստիկանապետի հրամանով արժանացել է ,,Համագործակցության ամրապնդման համար,, մեդալի:
Ունի արդարադատության առաջին դասի խորհրդականի դասային աստիճան:
Ամուսնացած է, ունի երեք զավակ: