ԳԵՎՈՐԳ ՌՈԲԵՐՏԻ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Ծնվել է 1986 թվականի փետրվարի 19-ին Շահումյանի շրջանի Շահումյան քաղաքում:
1992թ. ընդունվել և 2002թ. ավարտել է Ստեփանակերտ քաղաքի թիվ 3 միջնակարգ դպրոցը: 2002թ.ընդունվել և 2007թ. ավարտել է Արցախի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը՝ ստանալով բարձրագույն իրավաբանական կրթություն:
2005թ. դեկտեմբերից մինչև 2007թ. հունվար ամիսն ուսման հետ համատեղ, պայմանագրային հիմունքներով, աշխատել է ԼՂՀ հարկային պետական ծառայությունում որպես իրավաբանական բաժնի իրավաբան:
2007թ. հուլիսի 3-ից մինչև 2009թ. մարտի 18-ն աշխատել է որպես Շուշիի շրջանի դատախազության քննիչ, այնուհետև` գլխավոր դատախազության ՄԴՈՒԸԲՀ բաժնի դատախազ, գլխավոր դատախազության ՄՔՎՕՆՀ բաժնի դատախազ:
2019թ. հոկտեմբերի 07-ին նշանակվել է Մարտակերտի շրջանի դատախազի տեղակալ, իսկ 2020թ. հուլիսի 9-ին` ԱՀ Շահումյանի շրջանի դատախազ:
Ամուսնացած է, ունի մեկ դուստր: