ԻԳՈՐ ԻՍՄԱՅԻԼԻ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
Ծնվել է 1985 թվականի սեպտեմբերի 29-ին Ադրբեջանի Հանրապետության Բաքու քաղաքում:
1992 թվականին ընդունվել և 2002 թվականին ավարտել է ՀՀ Արարատի մարզի Վեդի քաղաքի թիվ 2 միջնակարգ դպրոցը:
2002 թվականին ընդունվել և 2007 թվականին ավարտել է ՀՀ ոստիկանության ակադեմիայի իրավաբանական ֆակուլտետը` ստանալով բարձրագույն իրավաբանական կրթություն:
2007 թվականի հունիսի 04-ից մինչև 2008 թվականի մարտի 04-ը աշխատել է ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորի պաշտոնում, իսկ 2008 թվականի մարտի 04-ից մինչև 2014 թվականի ապրիլի 25-ը` ԱՀ ոստիկանության քննչական վարչությունում, նախ որպես քննիչի, այնուհետև ավագ քննիչի պաշտոնում:
2014 թվականի ապրիլի 25-ից մինչև 2020 թվականի հուլիսի 27-ը աշխատել է ԱՀ Քաշաթաղի շրջանի դատախազությունում, նախ դատախազության դատախազի, այնուհետև դատախազության ավագ դատախազի պաշտոնում:
2020 թվականի հուլիսի 27-ին ԱՀ գլխավոր դատախազի հրամանով նշանակվել է Քաշաթաղի շրջանի դատախազ:
Ամուսնացած է, ունի երկու զավակ:
Ունի արդարադատության երկրորդ դասի խորհրդականի դասային աստիճան: