ՎԻԳԵՆ ՎԼԱԴԻՄԻՐԻ ՄԻՐԶՈՅԱՆ
Ծնվել է 1983թ. փետրվարի 5-ին Մարտունի քաղաքում:
1990-2000թթ. միջնակարգ կրթություն է ստացել Մարտունու թիվ 1 միջնակարգ դպրոցում:
2000-2001թթ. և 2003-2007թթ. ուսանել և ավարտել է Արցախի պետական համալսարանի տնտեսաիրավաբանական ֆակուլտետի իրավագիտություն բաժինը:
2001-2003թթ. ծառայել է ԱՀ զինված ուժերում:
2007թ. հուլիսից աշխատանքի է անցել ԱՀ Հադրութի շրջանի դատախազությունում` որպես քննիչ-ստաժոր, իսկ 2008թ. ապրիլից` որպես քննիչ:
2009թ. ապրիլին նշանակվել է ԱՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված և ընդհանուր բնույթի հանցագործությունների գործերով բաժնի դատախազ:
2015թ. մարտին նշանակվել է ԱՀ գլխավոր դատախազության մեղադրանքի պաշտպանության և դատական ակտերի բողոքարկման բաժնի ավագ դատախազ:
2018թ. մարտին նշանակվել է ԱՀ Մարտակերտի շրջանի դատախազի տեղակալ:
2018թ. մայիսից զբաղեցնում է ԱՀ Մարտունու շրջանի, իսկ 2021թ. հունիսից՝ ԱՀ Մարտունու և Հադրութի շրջանների դատախազի պաշտոնը:
Ունի արդարադատության առաջին դասի խորհրդականի դասային աստիճան:
Ամուսնացած է, ունի երեք զավակ: