ԴԱՎԻԹ ՎԼԱԴԻՄԻՐԻ ՍՏԵՓԱՆՅԱՆ
Ծնվել է 1977թ.հոկտեմբերի 4-ին Ստեփանակերտ քաղաքում:
1994թ. ավարտել է Ստեփանակերտի թիվ 10 միջնակարգ դպրոցը: Նույն թվականին ընդունվել և 2000թ. ավարտել է ՀՀ ՆԳՆ բարձրագույն դպրոցը <Իրավագիտություն> մասնագիտությամբ ու ստացել իրավաբանի որակավորում:
1994թ. դեկտեմբերի 15-ին ընդունվել և ծառայել է ԱՀ ներքին գործերի նախարարության տարբեր ստորաբաժանումներում: 1997թ. ապրիլի 1-ից մինչև 2008թ. հոկտեմբերի 13-ը զբաղեցրել է նույն համակարգի քննչական բաժնի քննիչի, ավագ քննիչի, ՀԿԳ ավագ քննիչի, այնուհետև նշված բաժնի պետի տեղակալի և պետի պաշտոնները:
2008թ. հոկտեմբերի 15-ին նշանակվել է ԱՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի դատախազ, իսկ 2015թ. մարտի 2-ին` ԱՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն, սեփականության և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով բաժնի դատախազ:
2016թ. մարտի 1-ին նշանակվել է ԱՀ Մարտակերտի շրջանի դատախազի տեղակալ:
2016թ. մայիսի 18-ին նշանակվել է ԱՀ Շահումյանի շրջանի դատախազի պաշտոնակատար, 2018 թվականի մարտի 2-ից` շրջանի դատախազ, իսկ 2021թ. հունիսից՝ ԱՀ Մարտակերտի և Շահումյանի շրջանների դատախազի պաշտոնում:
2020 թվականի հուլիսի 9-ին ԱՀ գլխավոր դատախազի հրամանով նշանակվել է Մարտակերտի շրջանի դատախազ:
Ամուսնացած է, ունի երեք զավակ: