Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

Արշավիր Ղարամյանի հարցազրույցը karabakh-life.am-ին

— Հաճախ են ասում, որ ազատամարտի տարիներին հայորդիները ավելի քաջ էին, ոգով ու կամքով ավելի ուժեղ, հայրենիքին ավելի նվիրված: Դուք , որպես նախկին ազատամարտիկ, հրամանատար, ինչ եք կարծում, այս գանահատկանը իրական հիմքեր ունի?
Իհարկե, ոչ: Մեր զինվորների մարտական ոգին ավելի բարձր է , քան պատերազմի տարիներին: Ուղղակի այն ժամանակ հայրենասիրության ոգին էր ավելի ընգծված: Դա էլ ուներ իր հիմքերը: Կենաց ու մահու պատերազմ էր , և, յուրաքանչյուրս պետք է աներ անհնարինը, որպեսզի թիկունքում գտնվող իր հարազատները, իր ընտանիքը լիներ ապահով:
Սակայն վստահ եմ, որ վտանգի պահին, նորից նույն հայրենասիրությունը կխոսի յուրաքանչյուրի մեջ:

— Այսօր, Դուք գլխավորում եք հանրապետության դատախազության համակարգը, սակայն, գաղտնիք չէ, որ բոլորի համար մնացել եք խիզախ հրամանատար, որ անկախ մասնագիտությունից և պաշտոնից, ամենից առաջ ազատամարտիկ-վետերան ` զինվորի կողքին:
Ոչ միայն ես: Մարտական դիրքեր ամեն այցելության ժամանակ ես նորից ու նորից վստահեցնում եմ տղաներին, որ, եթե Աստված մի արասցե, թշնամին ոտնձգություն անի մեր սահմանի հանդեպ, ապա մենք կլինենք իրենց կողքին ու արժանի հակահարված կտանք թշնամուն: Ավելին ասեմ, մենք պատրաստ ենք թշնամու լկտի պահվածքի դեպքում, մարտական գործողությունների ,,թատերաբեմը,, տեղափոխել հակառակորդի խոր թիկունքը:

— Որպես նախկին հրամանատար, ինչն եք կարևորում ՊԲ շարքերում:

Հանդուրժողականությունը միմյանց հանդեպ: Ես հաճախ եմ օրինակներ բերում մեր զինվորների մոտ ազատագրական պայքարից: Հենց սկզբից մեր պաշտպանական ուժերը կազմավորվել են ընկերական ու եղբայրական հարաբերությունների հիման վրա: Ստեղծված գաղտնի ջոկատներին միացել են այդ ջոկատների անդամների ընկերները, ընկերների ընկերները: Նրանցից ոչ մեկը երբեք չի կասկածել, որ մարտի դաշտում` դժվար պահին, կմնա մենակ:
Վստահաբար կարող եմ ասել, որ մեր Հաղթանակի հիմքերից մեկը հենց նվիրվածությունն էր ընկերոջը :