ԳՐԻԳՈՐԻ ՍԵՅՐԱՆԻ ԱՄԻՐՅԱՆ
Ծնվել է 1979թ. դեկտեմբերի 03-ին Ստեփանակերտ քաղաքում:
1996թ. ավարտել է Ստեփանակերտ քաղաքի թիվ 11-րդ դպրոցը:
1996թ. ընդունվել և 2000թ. գերազանցությամբ ավարտել է Արցախի պետական համալսարանի տնտեսաիրավաբանական ֆակուլտետի <<Իրավագիտություն>> բաժինը` ստանալով իրավաբանի բակալավրի աստիճան, իսկ 2004 թվականին՝ նույն համալսարանի մագիստրատուրան և ստացել մագիստրոսի աստիճան:
2000-2002թթ. ծառայել է ԱՀ պաշտպանության բանակի շարքերում:
2002թ. մայիսին աշխատանքի է ընդունվել ԱՀ դատախազությության համակարգում` նշանակվելով Շուշիի շրջանի դատախազի օգնականի պաշտոնում:
2003թ. հոկտեմբերին նշանակվել է ԱՀ գլխավոր դատախազի օգնական՝ պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ:
2003թ. դեկտեմբերից մինչև 2006թ. դեկտեմբեր ամիսը զբաղեցրել է ԱՀ գլխավոր դատախազության քննչական բաժնի ՀԿԳ քննիչի պաշտոնը:
2006թ. հունվարից մինչև 2007թ. մարտ ամիսն աշխատել է ԱՀ ոստիկանության տնտեսական և պաշտոնեական հանցագործությունների պայքարի դեմ բաժնի օպերլիազորի պաշտոնում:
2007թ. մարտին նշանակվել է ԱՀ գլխավոր դատախազության քննչական բաժնի դատախազի պաշտոնում:
2009թ. հունվարին նշանակվել և աշխատել է ԱՀ գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնի ՀԿԳ քննիչի, իսկ 2010թ. մինչև 2020թ. հուլիս ամիսը՝ ՀԿԳ ավագ քննիչի պաշտոններում:
2020թ. հուլիսի 10-ից ԱՀ գլխավոր դատախազի հրամանով նշանակվել է Հադրութի շրջանի դատախազի պաշտոնում:
ՀՀ գլխավոր դատախազի կողմից պարգևատրվել է <<Իրավակարգի ամրապնդման համար>> մեդալով:
Ունի արդարադատության առաջին դասի խորհրդականի դասային աստիճան: