Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ

ԼՂՀ դատախազության աշխատակազմի ֆինանսատնտեսական բաժնի գլխավոր մասնագետի թափուր պաշտոնում ընդգրկելու համար հայտարարվում է բաց մրցույթ:
Մրցույթին մասնակցելու համար փաստաթաթղթերը պետք է անձամբ ներկայացնել ԼՂՀ դատախազության աշխատակազմ` ք. Ստեփանակերտ, Վազգեն Սարգսյան-13 հասցեով:

Մանրամասն...

ՊԱՏԱՍԽԱՆ ՄԱՄՈՒԼՈՒՄ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆԸ

lragir.am կայքում 10.09.2011թ. զետեղված ՙՎՏԲ բանկը ՙգցե±լ է՚  ղարաբաղցիներին՚ հրապարակման կապակցությամբ հայտնում ենք, որ 2009թ. հունիսի 30-ին ԼՂՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն, կազմակերպված,  սեփականության և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով բաժնում հարուցվել է քրեական գործ ՎՏԲ-Հայաստան բանկի Ստեփանակերտի մասնաճյուղի աշխատակիցներ Շարմաղ Գրիգորյանի և Վալյա Գրիգորյանի կողմից կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ խարդախության և յուրացման եղանակով հափշտակություն կատարելու փաստի առթիվ, որի հետևանքով տուժողներին պատճառվել է նյութական վնաս: Վնասի զգալի չափը ներկա դրությամբ վերականգնվել է: Շարմաղ Գրիգորյանին և Վալյա Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ԼՂՀ ՔՕ 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով  և 179-րդ  2-րդ մասի  3-րդ  կետով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել էր կալանավորումը, սակայն հետագայում վերջիններիս առողջության կտրուկ վատթարացման հետևանքով խափանման միջոցը փոփոխվել է` ստորագրություն չհեռանալու մասին:

Մանրամասն...

ԴԱՆԱԿՈՎ ՀԱՐՎԱԾԵԼ Է ԻՐ ԿՆՈՋԸ

2011 թվականի սեպտեմբերի 5-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Անզոր Ղուկասյանը նույն քաղաքի Կրուգովայա փողոցի թիվ 3 հասցեում տեղակայված տանը վիճաբանության մեջ մտնելով իր կնոջ` Մելինե Ղուկասյանի հետ, դիտավորությամբ դանակով մեկ անգամ հարվածել է նրա պարանոցի ձախ հատվածին, վնասել ներքին լծային երակը և կրծքային ավշային ծորանը` վերջինիս պատճառելով կյանքին վտանգ սպառնացող առողջության ծանր վնաս:

Մանրամասն...

ԴԻՏԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ ԴԱՆԱԿՈՎ ՀԱՐՎԱԾԵԼ Է ԿՐԾՔԻՆ

2011թ. օգոստոսի 23-ին, ժամը 15:30-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի Արզանյան փողոցի փակուղի-8 տան ժամանակավոր բնակիչ Վահե Հարությունյանն անբարյացակամ հարաբերություններից առաջացած վրեժի շարժառիթով, նշված առանձնատան առաջին հարկի հյուրասենյակում, պահարանի վրա դրված դանակով դիտավորությամբ հարվածել է Վիտալի Աբրահամյանին, վերջինիս պատճառելով կրծքավանդակի թափանցող վերք` դիա‎ֆ‎րագմայի և ստրենալ արտերիայի վնասումով:

Մանրամասն...

ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐՈՂԸ ՆԵՐԿԱՅԱՑԵԼ Է ՄԵՂԱՅԱԿԱՆՈՎ

2011 թվականի օգոստոսի 25-ին, ժամը 21.45-ին, Կամո Ալեքսանդրի Հովսեփյանը մեղայականով ներկայացել է Ստեփանակերտ քաղաքի  ոստիկանության հերթապահ մաս և հայտնել, որ կատարել է սպանություն:

Մանրամասն...

ԿԱՏԱՐԵԼ Է ՍԵՔՍՈՒԱԼ ԲՆՈՒՅԹԻ ԲՌՆԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ

Ստեփանակերտ քաղաքի Վ. Օվյան փողոցի թիվ 5 տան բնակիչ, 1954թ. ծնված Լեոնիդ Ավետիսյանը 2011թ. հուլիս ամսվա կեսերին, ժամը 21:30-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի Նոր Արեշ կոչվող թաղամասի թիվ 2 տան ննջասենյակ է հրավիրել թաղամասի անչափահաս բնակիչներ` 07.02.1999թ. ծնված Ա-ին և 27.05.1999թ. ծնված Բ-ին, որտեղ հարկադրաբար մերկացնելով վերջինիս` կատարել է սեքսուալ բնույթի բռնի գործողություն: 

Մանրամասն...

ՀԱՐՈՒՑՎԵԼ Է ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ

 Վերանայելով ԼՂՀ ոստիկանության ՔԿՎ քննչական մեկուսարանի ռեժիմային աշխատանքների գծով ավագ տեսուչ, ներքին ծառայության մայոր Ա. Դանիելյանի 03.08.2011թ. զեկուցագրի կապակցությամբ հավաքված նյութերը, ինչպես նաև 2008թ. դեկտեմբերի 9-ին կնքված` ՙՀայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գլխավոր դատախազության միջև համագործակցության մասին՚ Համաձայնագիր-Հուշագրի 9-րդ հոդվածի դրույթների շրջանակում ՀՀ գլխավոր դատախազությունից ստացված հաղորդագրության ստուգման արդյունքում պարզվել է հետևյալը. 

Մանրամասն...

ԿԱՏԱՐՎՈՒՄ Է ՍՏՈՒԳՈՒՄ

 2011 թվականի օգոստոսի 3-ին ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում ըստ մեղադրանքի Մանվել Արմենի Հազրոյանի նկատմամբ դատավճռի հրապարակումից հետո տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ, ԼՂՀ ոստիկանության քրեակատարողական վարչության քննչական մեկուսարանի ռեժիմային աշխատանքների գծով ավագ տեսուչ, ներքին ծառայության մայոր Ա. Դանիելյանի զեկուցագրի հիման վրա, ԼՂՀ գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնի կողմից կատարվում է ստուգում:

Մանրամասն...

1 73 74 75