ՄԵՂԱԴՐԱՆՔ Է ԱՌԱՋԱԴՐՎԵԼ
ԲՌՆՎԵԼ ԵՆ ԹՄՐԱՄԻՋՈՑ ՊԱՏՐԱՍՏԵԼԻՍ
ՎԱՏՆՄԱՄԲ ՊԱՏՃԱՌԵԼ Է ԽՈՇՈՐ ՉԱՓԵՐԻ ԳՈՒՅՔԱՅԻՆ ՎՆԱՍ
Վալերի Սարգսյանը 2001 թվականից հանդիսանալով Հադրութի շրջանի Հարթաշեն համայնքի ղեկավարը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, համայնքի վարչական տարածքում չունենալով գյուղական ակումբ, շահադիտական դրդումներից ելնելով, իրեն վստահված ուրիշի գույքը վատնմամբ հափշտակելու նպատակով պաշտոնեական կեղծիք կատարելու եղանակով, 2002թ. հունվարի 1-ից նույն գյուղի բնակիչներ Ռիմա Բալայանին և Լարիսա Բալայանին ձևակերպել է, համապատասխանաբար, ակումբավարի ու ակումբի հավաքարարի հաստիքներում, ինչի արդյունքում մինչև 2012թ. փետրվարի 1-ն ընկած ժամանակահատվածում վերջիններիս անվամբ կանխիկ վճարվել է ընդհանուր առմամբ 2.567.549 դրամի աշխատավարձի և արձակուրդային գումարներ` վատնմամբ պետությանը պատճառելով խոշոր չափերի հասնող գույքային վնաս:
ՀԱՓՇՏԱԿԵԼ Է ՎԱՏՆՄԱՆ ԵՂԱՆԱԿՈՎ
Հադրութի շրջանի Հարթաշեն գյուղի բնակիչ Արթուրիկ Արզումանյանը, հանդիսանալով նույն շրջանի Ուխտաձոր գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն, շահադիտական դրդումներից ելնելով, ուրիշի գույքը հափշտակելու ուղղակի դիտավորությամբ, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, նույն դպրոցի տնտեսվար Սերգեյ Աբալյանի խնդրանքով 2009թ. հունվարի 01-ին կեղծ հրաման է արձակել վերջինիս դստերը` Մարինա Աբալյանին 0.5 դրույքաչափով գրադանավարի և 0.5 դրույքաչափով օպերատորի հաստիքներով նույն դպրոցում աշխատանքի ընդունելու մասին: Վերջինս չներկայանալով աշխատանքի ու չկատարելով իր աշխատանքային պարտականությունները` մինչև 01.02.2009թ. ստացել է 363.745 դրամ աշխատավարձի և ֆիզիոլոգիական արձակուրդի վճարի գումարները:
ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՑ ՀԱՓՇՏԱԿԵԼ Է ԽՈՇՈՐ ՉԱՓԻ ՀԱՍՆՈՂ ԳՈՒՄԱՐ
ԼՂՀ ոստիկանության քննչական վարչության Քաշաթաղի շրջանի քննչական խմբի կողմից հարուցվել է թիվ 211008.12 քրեական գործը` ԼՂՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Քաշաթաղի տարածքային ստորաբաժանման գլխավոր մասնագետ Տիգրան Բրուտյանի կողմից խարդախություն կատարելու փաստի առթիվ: Հիշյալ քրեական գործին են միացվել նաև թիվ 211009.12 և թիվ 211010.12 քրեական գործերը:
ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ Է ԿԱՏԱՐԵԼ ՀԱՐԲԱԾ ՎԻՃԱԿՈՒՄ
ԳՈՒՄԱՐԸ ՉՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՎ` ԴԻՄԵԼ Է ՓԱԽՈՒՍՏԻ
2011թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների ընթացքում Հասմիկ Պարսամյանը շահադիտական դրդումներից ելնելով, վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքը հափշտակելու նպատակով, լվացքի փոշու մեծածախ առուվաճառքի շրջանառության մեջ դնելու պատրվակով չորսօրյա ժամկետով <Շոշ> ՍՊԸ խորովածանոցի խոհարար Լեոնիդ Բալասանյանից վերցրել է ընդհանուր առմամբ 4. 100. 000 ՀՀ դրամ գումար, սակայն սահմանված ժամկետում նշված գումարը չի վերադարձրել և դիմել է փախուստի` Լ. Բալասանյանին պատճառելով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս:
ՁԵՌՔ Է ԲԵՐԵԼ ԿԵՂԾ ԴԻՊԼՈՄ
ՄԵՂԱԴՐԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՄԲ ՈՒՂԱՐԿՎԵԼ Է ԴԱՏԱՐԱՆ
ՊԱՏՃԱՌԵԼ Է ԱՌԱՆՁՆԱՊԵՍ ԽՈՇՈՐ ՉԱՓԵՐԻ ԳՈՒՅՔԱՅԻՆ ՎՆԱՍ