Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

ԴԻՏԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ ԴԱՆԱԿՈՎ ՀԱՐՎԱԾԵԼ Է ԿՐԾՔԻՆ

2011թ. օգոստոսի 23-ին, ժամը 15:30-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի Արզանյան փողոցի փակուղի-8 տան ժամանակավոր բնակիչ Վահե Հարությունյանն անբարյացակամ հարաբերություններից առաջացած վրեժի շարժառիթով, նշված առանձնատան առաջին հարկի հյուրասենյակում, պահարանի վրա դրված դանակով դիտավորությամբ հարվածել է Վիտալի Աբրահամյանին, վերջինիս պատճառելով կրծքավանդակի թափանցող վերք` դիա‎ֆ‎րագմայի և ստրենալ արտերիայի վնասումով:

Մանրամասն...

ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐՈՂԸ ՆԵՐԿԱՅԱՑԵԼ Է ՄԵՂԱՅԱԿԱՆՈՎ

2011 թվականի օգոստոսի 25-ին, ժամը 21.45-ին, Կամո Ալեքսանդրի Հովսեփյանը մեղայականով ներկայացել է Ստեփանակերտ քաղաքի  ոստիկանության հերթապահ մաս և հայտնել, որ կատարել է սպանություն:

Մանրամասն...

ԿԱՏԱՐԵԼ Է ՍԵՔՍՈՒԱԼ ԲՆՈՒՅԹԻ ԲՌՆԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ

Ստեփանակերտ քաղաքի Վ. Օվյան փողոցի թիվ 5 տան բնակիչ, 1954թ. ծնված Լեոնիդ Ավետիսյանը 2011թ. հուլիս ամսվա կեսերին, ժամը 21:30-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի Նոր Արեշ կոչվող թաղամասի թիվ 2 տան ննջասենյակ է հրավիրել թաղամասի անչափահաս բնակիչներ` 07.02.1999թ. ծնված Ա-ին և 27.05.1999թ. ծնված Բ-ին, որտեղ հարկադրաբար մերկացնելով վերջինիս` կատարել է սեքսուալ բնույթի բռնի գործողություն: 

Մանրամասն...

ՀԱՐՈՒՑՎԵԼ Է ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ

 Վերանայելով ԼՂՀ ոստիկանության ՔԿՎ քննչական մեկուսարանի ռեժիմային աշխատանքների գծով ավագ տեսուչ, ներքին ծառայության մայոր Ա. Դանիելյանի 03.08.2011թ. զեկուցագրի կապակցությամբ հավաքված նյութերը, ինչպես նաև 2008թ. դեկտեմբերի 9-ին կնքված` ՙՀայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գլխավոր դատախազության միջև համագործակցության մասին՚ Համաձայնագիր-Հուշագրի 9-րդ հոդվածի դրույթների շրջանակում ՀՀ գլխավոր դատախազությունից ստացված հաղորդագրության ստուգման արդյունքում պարզվել է հետևյալը. 

Մանրամասն...

ԿԱՏԱՐՎՈՒՄ Է ՍՏՈՒԳՈՒՄ

 2011 թվականի օգոստոսի 3-ին ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում ըստ մեղադրանքի Մանվել Արմենի Հազրոյանի նկատմամբ դատավճռի հրապարակումից հետո տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ, ԼՂՀ ոստիկանության քրեակատարողական վարչության քննչական մեկուսարանի ռեժիմային աշխատանքների գծով ավագ տեսուչ, ներքին ծառայության մայոր Ա. Դանիելյանի զեկուցագրի հիման վրա, ԼՂՀ գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնի կողմից կատարվում է ստուգում:

Մանրամասն...

1 73 74 75