Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

ԴԱՆԱԿՈՎ ԵՐԵՔ ԱՆԳԱՄ ՀԱՐՎԱԾԵԼ Է ՆԱԽԿԻՆ ԿՆՈՋԸ

ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը ապացուցված է համարել մեղադրող դատախազի կողմից ներկայացված ապացույցներն առ այն, որ 2011թ. դեկտեմբերի  21-ին, ժամը 03:00-ի սահմաններում, Սպարտակ Թունյանը գտնվելով ոգելից խմիչքի ազդեցության տակ` Ստեփանակերտ քաղաքի Ազատամարտիկների 13/8 հասցեում տեղակայված <Ա. Բաբայան> ԱՁ հացի արտադրամասի դիմաց խանդի հողի վրա վիճաբանության մեջ է մտել նախկինում փաստական ամուսնական հարաբերության մեջ գտնվող Թագուհի Հարությունյանի հետ, որի ընթացքում գործարանային արտադրության խոհանոցային դանակով դիտավորությամբ երեք հարված է հասցրել Թ. Հարությունյանի թիկունքին` վերջինիս պատճառելով կյանքին վտանգ սպառնացող` առողջության  ծանր  վնաս:

Մանրամասն...

ԴԱՏԱՊԱՐՏՎԵԼ Է ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ

 

/Ի լրումն ԼՂՀ դատախազության կայքում 23.01.2012թ. տեղադրված հաղորդագրության/
 
ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը արագացված դատական կարգով քննելով քրեական գործն ըստ մեղադրանքի` անչափահաս Էլման Խալաֆյանի‚ 2012թ. փետրվարի 2-ի դատավճռով հաստատված է համարել 

Մանրամասն...

ՀԱՄԱՁԱՅՆ ՏԵՂԵԿԱՆՔԻ

  2011թ. ընթացքում ավարտված 13 քրեական գործով արձանագրվել է կոռուպցիոն բնույթի 25 հանցագործություն: Նշված հանցագործություններից 8-ը գրանցվել է կրթության համակարգում, 6-ը` առողջապահության համակարգում, 5-ը` տեղական ինքնակառավարման համակարգում, 5-ը` տնտեսական գործունեության բնագավառում, 1-ը` ոստիկանության համակարգում: /Կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեմ պայքարում  2011թ. ընթացքում ԼՂՀ գլխավոր դատախազության ԿԿՍՏԳԴՈՒՀԳ բաժնի և քաղշրջդատախազությունների կատարած աշխատանքների վերաբերյալ ամբողջական տեղեկանքին կարող եք ծանոթանալ կայքի <Կոռուպցիա> […]

Մանրամասն...

ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃՎԵԼ Է

 

05.08.2011թ. ԼՂՀ ԿԱ Ոստիկանության քննչական վարչության կողմից հարուցվել էր թիվ 131016.11 քրեական գործը ԼՂՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով` <Հայաստանի պետական ագրարային համալսարան> ՊՈԱԿ Ստեփանակերտի մասնաճյուղի հեռակա բաժնի վարիչ Վալերիկ Հարությունյանի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու փաստի առթիվ:
Քրեական գործով դատավարական ղեկավարումն ու դատախազական հսկողությունը իրականացվել է ԼՂՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն, կազմակերպված, սեփականության և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով բաժնի կողմից:

ԴԱՏԱՐԱՆԸ ՀԻՄՆԱՎՈՐՎԱԾ Է ՀԱՄԱՐԵԼ

/Ի լրումն ԼՂՀ դատախազության կայքում 12.12.2011թ. տեղադրված հաղորդագրության/

Մանրամասն...

ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ

2011թ. ընթացքում ԼՂՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից ԼՂՀ ԿԱ ոստիկանության քրեակատարողական վարչության քրեակատարողական հիմնարկում և քննչական մեկուսարանում իրականացվել է 13 ստուգում, որի արդյունքում քրեակատարողական հիմնարկում երևան է հանվել մեկ օրինախախտման դեպք` կապված նշանակված պատիժն ի կատար ածելու հետ:

Մանրամասն...

ՎԵՐԱԿԱՆԳՆՎԵԼ Է ԺԱՄԿԵՏԱՆՑ ՓՈԽԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՒՄԱՐԸ

ԼՂՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի կողմից ստուգվել է ԼՂՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի կողմից 2009-2010թթ. իրավաբանական և ֆիզիկական անձանց տրամադրված փոխառությունների օրինականության դրվածքը:

 

Մանրամասն...

ԽԱՐԴԱԽՈՒԹՅԱՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՀԱՓՇՏԱԿԵԼ Է ԽՈՇՈՐ ՉԱՓԵՐԻ ԳՈՒՄԱՐ

Ասկերանի շրջանի դատախազության կողմից հաստատված մեղադրական եզրակացությամբ ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան է ուղարկվել թիվ 151024.10 քրեական գործն ըստ մեղադրանքի անչափահաս Էլման Խալաֆյանի (ծնվ. 28.07.1994թ.)` նախատեսված ԼՂՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:

Մանրամասն...

ՎՆԱՍ Է ՊԱՏՃԱՌԵԼ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ

Թիվ 201010.11 քրեական գործն ըստ մեղադրանքի Ամուր Արզոյանի` նախատեսված ԼՂՀ քր. օր-ի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան ըստ էության քննելու համար:

Մանրամասն...

ՎԵՐԱՔՆՆԻՉ ԲՈՂՈՔԸ ՄԵՐԺՎԵԼ Է

/Ի լրումն ԼՂՀ դատախազության կայքում  10.11.2011թ. տեղադրված հաղորդագրության/

Մանրամասն...

1 69 70 71 72 73 75