Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

ՁԵՌՔ Է ԲԵՐԵԼ ԿԵՂԾ ԴԻՊԼՈՄ

 

ԼՂՀ գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնում, քննարկելով ԼՂՀ ոստիկանության ՏՊՀԴՊ բաժնից ստացած նյութերը, հարուցվել է քրեական գործ ԼՂՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով  /Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը/:

ՄԵՂԱԴՐԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՄԲ ՈՒՂԱՐԿՎԵԼ Է ԴԱՏԱՐԱՆ

 

 

 

Թիվ 141004.12 քրեական գործով դատավարական ղեկավարում և դատախազական հսկողություն իրականացնող դատախազը, առարկելով դատաքննության արագացված կարգ կիրառելուն, 2012թ. մարտի 12-ին հաստատել է չորս մեղադրյալների նկատմամբ կազմված մեղադրական եզրակացությունը և քրեական գործը ԼՂՀ քրեական դատավարության օրենսգրքի 288-րդ հոդվածով սահմանված կարգով ուղարկել ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

ՊԱՏՃԱՌԵԼ Է ԱՌԱՆՁՆԱՊԵՍ ԽՈՇՈՐ ՉԱՓԵՐԻ ԳՈՒՅՔԱՅԻՆ ՎՆԱՍ

 

Վերանայելով թիվ 122001.12 քրեական գործի նյութերը և նկատի ունենալով, որ գործով բավարար ապացույցներ են ձեռք բերվել, ԼՂՀ քր. օր-ի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործություն կատարելու համար ԼՂՀ գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնի ՀԿԳ քննիչի կողմից մարտի 16-ին մեղադրանք է առաջադրվել  Ասկերան քաղաքի բնակիչ Էրիկ  Գաբրիելյանին:

ԴԱՏԱՐԱՆԸ ՆՇԱՆԱԿԵԼ Է ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՊԱՏԻԺՆԵՐ

 

/Ի  լրումն  ԼՂՀ դատախազության կայքում 10.01.2012թ. տեղադրված հաղորդագրության/
 
ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը հիմնավորված է համարել  Շարմաղ Գրիգորյանին, Վալյա Գրիգորյանին ու Գենադի Պետրոսյանին առաջադրված մեղադրանքը և  դատապարտել նրանց:

ԴԱՏԱՊԱՐՏՎԵԼ Է ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ

 

/Ի  լրումն  ԼՂՀ  դատախազության  կայքում 26.08.2011թ. տեղադրված հաղորդագրության/
 
ԼՂՀ առաջին ատյանի դատարանի 01.03.2012թ. դատավճռով Կամո Հովսեփյանը դատապարտվել է ԼՂՀ  քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով` 9 տարի  6 ամիս ժամկետով, իսկ քր. օր-ի 235-րդ հոդվածի  4-րդ մասով` 6 ամիս ժամկետով ազատազրկման:

ԽԱՐԴԱԽՈՒԹՅՈՒՆ` ԿԵՂԾ ՈՐԴԵԳՐՄԱՆ ԵՂԱՆԱԿՈՎ

 

Ստեփանակերտ քաղաքի Ենիկոլոպով փողոցի թիվ 3 տան բնակիչներ՝ ամուսիններ Վլադիմիր և Անաիդա Գրիգորյանները 2006թ. ընտանիքում իրենց խնամքին ունենալով 18 տարին չլրացած հինգ երեխաներ‚ «ԼՂՀ-ում ծնելիության և բազմազավակության խթանման միջոցառումների մասին» ԼՂՀ կառավարության թիվ 62 առ 26.11.2003թ. որոշման և նշված որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին թիվ 346 առ 28.11.2003թ. որոշման պահանջներով սահմանված՝ ԼՂՀ ընտանիքներում 6 և ավելի մինչև 18 տարեկան երեխաներ ունեցող ընտանիքներին նոր բնակելի տուն հատկացնելու ծրագրից օգտվելու շահադիտական դրդումներով‚ առանձնապես խոշոր չափերով խարդախությամբ հափշտակություն կատարելու նպատակով‚ Վլադիմիր Գրիգորյանի եղբոր՝ Աշոտ Գրիգորյանի խնամքին գտնվող 18 տարեկանը չլրացած Էրիկ Գրիգորյանին ԼՂՀ առաջին ատյանի դատարանի 23.08.2006թ. վճռով որդեգրելով և առ 21.09.2006թ. դրությամբ ընտանիքում ապահովելով մինչև 18 տարեկան 6 երեխաների առկայությունը‚ 05.12.2006թ. գրավոր դիմել են ԼՂՀ սոցիալական ապահովության նախարարին` որպես բազմազավակ ընտանիք բնակելի տուն կառուցելու խնդրանքով‚ որը բավարարվել է:

ՀԵՏԱԽՈՒԶՎՈՂԸ ԵՆԹԱՐԿՎԵԼ Է ՔՐԵԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ

Թիվ 122005.04 քրեական գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը 2012թ. փետրվարի 29-ին հաստատել է մեղադրական եզրակացությունը և քրեական գործը ԼՂՀ քրեական դատավարության օրենսգրքի 288-րդ հոդվածի  կարգով ուղարկել ԼՂՀ  ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան։

Մանրամասն...

ՅՈՒՐԱՑՈՒՄՆԵՐ Է ԿԱՏԱՐԵԼ ԴՊՐՈՑԻ ՏՆՕՐԵՆԸ

ԼՂՀ ոստիկանության ՔՎ հատուկ կարևորագույն գործերով քննչական բաժնում ԼՂՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ` Ասկերանի միջնակարգ դպրոցում յուրացումների և վատնումների փաստի առթիվ:

Մանրամասն...

ԼՂՀ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՆԻՍՏԸ

Փետրվարի 20-ին տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատախազության կոլեգիայի նիստ, որը վարում էր գլխավոր դատախազ Արշավիր Ղարամյանը:

Մանրամասն...

ԴԱՏԱՊԱՐՏՎԵԼ Է` ԾԱՆՐ ՄԱՐՄՆԱԿԱՆ ՎՆԱՍՎԱԾՔ ՊԱՏՃԱՌԵԼՈՒ ՀԱՄԱՐ

ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը հիմնավորված է համարել Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Ասծատուր Ջալալյանին  ԼՂՀ Քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքը և 03.02.12թ. դատավճռով Ասծատուր Ջալալյանին դատապարտել է 3 տարի ժամկետով ազատազրկման:

Մանրամասն...

1 68 69 70 71 72 75