Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԻ ՀԱՐՈՒՑՈՒՄԸ ՄԵՐԺՎԵԼ Է

ԼՂՀ նախագահի թեկնածւ Վ. Մ. Բալասանյանի լիազոր ներկայացուցիչ Է. Ա. Աղաբեկյանը 19.07.2012թ. դիմում է ներկայացրել այն մասին, որ 18.07.2012թ. Ասկերանի շրջանի Աստղաշեն գյուղում Վ. Մ. Բալասանյանի վստահված անձ Ա. Ա. Գրիգորյանի նկատմամբ բռնություն է  գործադրել Ա. Բ. Ղահրամանյանը:

Մանրամասն...

ԿԻՍԱՄՅԱԿԻ ՀԱՄԱՌՈՏ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

2012թ. առաջին կիսամյակում ԼՂՀ տարածքում արձանագրվել է 166 հանցագործության դեպք` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ նվազելով 12 դեպքով կամ 6,7%-ով (2011թ. 1-ին կիսամյակում գրանցվել էր 178 դեպք):

Մանրամասն...

ԼՂՀ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՆԻՍՏՈՒՄ

Հուլիսի 23-ին տեղի է ունեցել  ԼՂՀ դատախազության կոլեգիայի նիստ, որը  վարում էր ԼՂՀ գլխավոր դատախազի պաշտոնակատար Սերգեյ Ստեփանյանը:

Մանրամասն...

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐՈՎ ՀԵՐՔՎԵԼ Է

Karabakh-open.info էլեկտրոնային թերթը <Սկսվեց…> վերտառությամբ հրապարակման մեջ մտահոգություններ է հնչեցրել Մարտակերտի շրջանի Գետավան գյուղի բնակիչ, ԼՂՀ  նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանի վստահված անձ Սերյոժա Մարտիրոսյանի նկատմամբ և Ստեփանակերտ քաղաքի Ալեք Մանուկյան փողոցի մի շարք տնային կոմիտեների նախագահների կողմից ընտրողների հանդեպ հոգեբանական ճնշումներ գործադրելու առնչությամբ /Տես`www. Karabakh-open.info, 11.07.2012թ./:

Մանրամասն...

ՏԵՂԵԿԱՆՔ

2012թ. առաջին կիսամյակում հանրապետության տարածքում ավարտված թվով 6 քրեական գործով արձանագրվել է կոռուպցիոն բնույթի 23 հանցագործություն ԼՂՀ քրեական օրենսգրքով նախատեսված հետևյալ հոդվածներով.

Մանրամասն...

ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՄԲ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍԸ ՎԵՐԱԿԱՆԳՆՎԵԼ Է

/ Ի լրումն դատախազության կայքում 10.01.2012թ. տեղադրված հաղորդագրության/

 Թիվ 131001.12 քրեական գործի նախաքննության նկատմամբ հսկողություն և դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը 07.07.2012թ. հաստատել է գործով կազմված մեղադրական եզրակացությունը և քրեական գործը նույն օրը ուղարկվել է ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

ԴԱՏԱՐԱՆԸ ՄԵՂԱՎՈՐ Է ՃԱՆԱՉԵԼ

/Ի լրումն 02.03.2012թ. դատախազության կայքում տեղադրված հաղորդագրության/

ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը քննելով  քրեական գործն ըստ մեղադրանքի Գարիկ Հակոբյանի‚ 2012թ. հունիսի 27-ի դատավճռով հաստատված է համարել  նրա կողմից վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելը և նրան մեղավոր է ճանաչել ԼՂՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, նշանակելով պատիժ՝ ազատազրկում 5 (հինգ) տարի ժամկետով:

ԻՐԵՆՑ ԼԻՈՎԻՆ ՄԵՂԱՎՈՐ ԵՆ ՃԱՆԱՉԵԼ

Ըստ մեղադրանքի` Անաիդա Գրիգորյանի‚ նախատեսված ԼՂՀ քր. օր-ի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով‚ Վլադիմիր Գրիգորյանի‚ Աշոտ Գրիգորյանի‚ Նոննա Գրիգորյանի‚ նախատեսված ԼՂՀ քր. օր-ի 38-րդ հոդվածի 5-րդ մասով և 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով‚ թիվ 131005.12 քրեական գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը 21.06.2012թ. հաստատել է մեղադրական եզրակացությունը և գործը ուղարկել ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` ըստ էության քննելու համար։

Մանրամասն...

ՈՒՂԱՐԿՎԵԼ Է ԴԱՏԱՐԱՆ

Թիվ 141024/12 քրեական գործով դատախազական հսկողություն և դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1975 թվականին ծնված Սասուն Սողոմոնյանին առաջադրված մեղադրանքը: Վերջինս մեղադրվում է ԼՂՀ  քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ  մասի 1.1 կետով` գողություն, բնակարան մուտք գործելու որակող հատկանիշով և ԼՂՀ քրեական օրենսգրքի 265-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով` թաղման վայրերը անարգանքի ենթարկելը, որը կատարվել է գերեզմաններում գտնվող առարկաները հափշտակելով որակող հատկանիշներով:

Մանրամասն...

ՏԵՂԵԿԱ ՆՔ ՍՏՈՒԳՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

ԼՂՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնում ստուգում է իրականացվել 2012թ. հունիսի 7-ին Facebook սոցիալական ցանցի   <Արցախաբնակները Facebook-ում> էջում ցանցի օգտատեր Մարութ Վանյանի կողմից Ստեփանակերտ քաղաքի Արցախ թաղամասի շենքերից մեկի անորակ շինարարության մասին կատարված գրառման և տեղադրված լուսանկարի կապակցությամբ:

Մանրամասն...

1 67 68 69 70 71 77