ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՈՒՄ ՀՐԱՊԱՐԱԿՎԱԾ ԴԵՊՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սույն թվականի ապրիլի 4-ին arcakh24.info կայքում տեղեկություն էր հրապարակվել կայքի գլխավոր խմբագիր Մարատ Եգանյանի նկատմամբ բռնություն գործադրելու և վերջինիս գույքային վնաս պատճառելու դեպքի վերաբերյալ (Նյութի հղումը այս հասցեով. https://arcakh24.info/hy/patgamavori-eghbayry-sparnacel-ev-hardzakvel-e-lratvakan-kayqi-glkhavor-khmbagrin-kam-dasaliqneri-khndiry-arcakhum): Վերոհիշյալ դեպքերի կապակցությամբ ԱՀ ոստիկանության կողմից կատարվել են նախնական ստուգումներ, որոնց հիման վրա 13.04.2021թ. ԱՀ Ստեփանակերտ քաղաքի դատախազությունում հարուցվել են քրեական գործեր քրեական օրենսգրքի 117-րդ և […]