Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

Արշավիր Ղարամյանի ելույթը համատեղ նիստում

ԼՂՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶ ԱՐՇԱՎԻՐ ՂԱՐԱՄՅԱՆԻ ԶԵԿՈՒՑՈՒՄԸ
ԼՂՀ ԵՎ ՀՀ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՂ ՆԻՍՏՈՒՄ / 20.06.2014թ./

Հարգարժան գլխավոր դատախազ Հայաստանի Հանրապետության, հարգելի գործընկերներ և  հրավիրվածներ:
Այսօր ձեզ հետ միասին մասնակցում ենք նախադեպը չունեցող միջոցառման`  նվիրված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության դատախազությունների փոխգործակցությանը:
Համագործակցության շրջանակում մենք նախկինում էլ ունեցել ենք նպատակային հանդիպումներ, սակայն այս մեկն առանձնանում է թե՛ մասնակիցների քանակով, և թե՛ քննարկվող հարցերի բովանդակային նշանակությամբ: Վստահ եմ, որ այս հանդիպումը կնպաստի ոչ միայն համագործակցության դաշտի ընդլայնմանը, այլ նաև արդյունավետ փոխշփումների նոր միջավայր կձևավորի երկու համասեռ կառույցների միջև:
Արցախի դատախազության համագործակցությունը  Հայաստանի գործընկեր կառույցի հետ` ունի խոր արմատներ: 1918 թվականի մայիսի 28-ին Հայաստանի Հանրապետության՝ անկախ պետություն հռչակվելուց հետո, ազգային օրենսդրության, դատական և դատախազական մարմինների համակարգի ձևավորման ուղղությամբ առաջին քայլերը կատարելու ժամանակ  արդարադատության համակարգերը սերտ կապերի մեջ էին Հայաստանի առաջին Հանրապետության արդարադատության նախարարության հետ, քանի որ Զանգեզուր-Ղարաբաղի տարածաշրջանը Հայաստանի Հանրապետությունը ճանաչում էր որպես իր անբաժան մասը:

Մանրամասն...

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ 2012 Թ. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՄԱՆ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՆԻՍՏՈՒՄ /16.02.2013թ./

Հարգելի ներկաներ,

Դատախազությունը պետական այն կարեւորագույն կառույցներից է, որն առանցքային դերակատարություն ունի մեր հանրապետությունում օրինականության ապահովման, հասարակական անվտանգության պահպանման, պետության եւ քաղաքացիների իրավունքների ու օրինական շահերի հուսալի պաշտպանության, հանցավորության դեմ պայքարի իրականացման գործում: Այս տեսանկյունից հատուկ նշանակություն ունեն համակարգի գործունեության արդյունքների ամփոփման կոլեգիայի ամենամյա նիստերը, որոնց ընթացքում պետք մանրակրկիտ կերպով քննարկվեն դատախազության խնդիրներին ու անելիքներին վերաբերող կարեւորագույն հարցերը:

Մանրամասն...

ԼՂՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶ ԱՐՇԱՎԻՐ ՂԱՐԱՄՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ՀՀ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԿՈԼԵԳԻԱՅՈՒՄ /12. 01.2013թ./

 Հարգելի գործընկերներ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատախազությունը հայաստանյան գործընկեր կառույցի հետ սերտ համագործակցություն է ծավալում ԼՂՀ-ում դատախազության համակարգի ձևավորումից ի վեր: Անցած ավելի քան երկու տասնամյակում, գտնվելով նույն իրավական դաշտում, իրականացվել են փոխգործակցության ու փոխօգնության բազմաթիվ միջոցառումներ, որոնք ավելի արդյունավետ են դարձրել օրինականության ապահովմանն ուղղված մեր ընդհանուր ջանքերը:  Անհրաժեշտ եմ համարում, սակայն, ընդգծել, որ փոխգործակցության նոր մակարդակ է ապահովվել հատկապես երկու դատախազությունների միջև 2009թ. դեկտեմբերի 9-ին Ստեփանակերտում Համաձայնագիր-Հուշագրի ստորագրումից հետո: Դրական արդյունքներն ակնառու են, և այդ շրջանակում կուզենայի անդրադառնալ 2012 թվականի ընթացքում կատարված աշխատանքներին:

Մանրամասն...

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի Շնորհավորական ուղերձը Դատախազության օրվա առթիվ / Ստեփանակերտ, 26 նոյեմբերի 2012թ. /

Դատախազության հարգելի աշխատակիցներ եւ վետերաններ,

Ի սրտե շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ:
Դատախազությունը հանդիսանում է այն կարեւորագույն կառույցներից մեկը, որն առանցքային դերակատարություն ունի Արցախի պետականության ամրապնդման ու զորացման գործում: Համակարգի ամենօրյա սկզբունքային ու հետեւողական աշխատանքից է նաեւ կախված մեր հանրապետությունում օրինականության պահպանումը, հասարակության անվտանգության ապահովումը, քաղաքացիների օրինական շահերի ու իրավունքների հուսալի պաշտպանությունը, հանցավորության դեմ անզիջում պայքարի իրականացումը:

Մանրամասն...

ԼՂՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻ ՏԵՂԱԿԱԼ ՍԵՐԳԵՅ ՍՏԵՓԱՆՅԱՆԻ ԶԵԿՈՒՑՈՒՄԸ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՕՐՎԱՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ /26.11.2012թ./

Հարգարժան գլխավոր դատախազ, հարգելի գործընկերներ, ներկաներ,
Լեռնային Ղարաբաղի դատախազությունը` որպես պետական առանձնահատուկ գործառույթներ իրականացնող մարմին, ստեղծվելով 88 տարի առաջ` 1924թ. նոյեմբերի 26-ին, պատմական տարբեր ժամանակահատվածներում միշտ էլ պատվով է կատարել իր առջև դրված խնդիրները:
Այժմ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատախազությունը, իրականացնելով իրեն վերապահված սահմանադրությամբ և գործող օրենսդրությամբ նախատեսված լիազորությունները, ելնելով դատախազության առջև դրված  խնդիրներից, որոշակի աշխատանքներ է կատարում հանցագործությունների դեմ պայքարում արդյունավետությունը բարձրացնելու, դրանց կանխարգելման միջոցառումները ակտիվացնելու, անձի ու քաղաքացու  խախտված իրավունքները վերականգնելու և պետության գույքային շահերը  պաշտպանելու ուղղությամբ:

 

Մանրամասն...

ԵԼՈՒՅԹՆԵՐ (Archive)

2011   11.02.2011 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՆԴԻՊՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ /Ստեփանակերտ, 11 փետրվարի 2011թ./   Դատախազության հարգելի աշխատակիցներ Կարեւորելով դատախազության գործունեությունը` որպես հանրապետությունում օրինականության ապահովումը, պետական շահերի պաշտպանությունը, նախաքննության նկատմամբ հսկողությունն իրականացնող մարմին, անհրաժեշտ եմ համարել հանդիպել համակարգի աշխատողների հետ, որպեսզի մեկ անգամ եւս հստակեցնենք դրված խնդիրները եւ գնահատենք կատարված աշխատանքը: […]

Մանրամասն...

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի շնորհավորական ուղերձը դատախազության օրվա առթիվ / Ստեփանակերտ, 26 նոյեմբերի 2011թ. /

Դատախազության հարգելի աշխատակիցներ և վետերաններ,
Ի սրտե շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ:
Մենք բարձր ենք գնահատում ձեր ջանքերը` ուղղված հանրապետությունում հանցավորության դեմ պայքարի արդյունավետ իրականացմանը, մեր հասարակության անվտանգության ապահովմանը, քաղաքացիների օրինական շահերի ու ազատությունների պաշտպանությանը: Դա մեծապես նպաստում է Արցախի անկախ պետականության ամրապնդման և արտաքին աշխարհին արժանավայել կերպով ներկայանալու գործին: 

ԳՈՒՐԳԵՆ ԳԱՌՆԻԿԻ ՆԵՐՍԻՍՅԱՆ

Արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդական   Ծնվել է 1985թ. հոկտեմբերի 14-ին, Ստեփանակերտ քաղաքում: 2002թ․ավարտել է Ստեփանակերտի՝ Ավ.Իսահակյանի անվան թիվ 10 դպրոցը, իսկ 2007թ.` Արցախի պետական համալսարանի տնտեսաիրավաբանական ֆակուլտետը՝ իրավագետի որակավորմամբ: 2007թ. աշխատանքի է ընդունվել ԱՀ դատախազության համակարգում և նշանակվել Մարտակերտի շրջանի դատախազի օգնական-ստաժոր։ 2008-2009թթ. զբաղեցրել է Մարտակերտի շրջանի դատախազի օգնականի և նույն դատախազության դատախազի պաշտոնը: […]

Մանրամասն...

1 2