ԳՈՒՐԳԵՆ ԳԱՌՆԻԿԻ ՆԵՐՍԻՍՅԱՆ
Արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդական Ծնվել է 1985թ. հոկտեմբերի 14-ին, Ստեփանակերտ քաղաքում: 2002թ․ավարտել է Ստեփանակերտի՝ Ավ.Իսահակյանի անվան թիվ 10 դպրոցը, իսկ 2007թ.` Արցախի պետական համալսարանի տնտեսաիրավաբանական ֆակուլտետը՝ իրավագետի որակավորմամբ: 2007թ. աշխատանքի է ընդունվել ԱՀ դատախազության համակարգում և նշանակվել Մարտակերտի շրջանի դատախազի օգնական-ստաժոր։ 2008-2009թթ. զբաղեցրել է Մարտակերտի շրջանի դատախազի օգնականի և նույն դատախազության դատախազի պաշտոնը: […]