ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ` ՈՒՂՂՎԱԾ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ ՔԱՂԱՔՈՒՄ ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ ԿԱՐԱՆՏԻՆԻ ԵՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԱՆՇԵՂ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒՆ
Այսօր ԱՀ գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանը հրավիրել էր աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցում էին գլխավոր դատախազի տեղակալներն ու գլխավոր դատախազության ստորաբաժանումների ղեկավարները: Քննարկման թեման կորոնավիրուսային կարանտինի պայմաններում դատախազության մարմինների աշխատանքի արդյունավետ կազմակերպումն էր՝ համավարակի դեմ պայքարի պահանջների անվերապահ կատարմամբ: Համակարգի աշխատողների առողջությունը համարելով առաջնային խնդիր՝ գլխավոր դատախազը միաժամանակ շեշտեց աշխատանքի արդյունավետության տեմպերը պահպանելու անհրաժեշտությունը: Այդ շրջանակում […]