ԳԱԳԻԿ ՍԵՐԳԵՅԻ ԻՇԽԱՆՅԱՆ
Ծնվել է 1980թ. սեպտեմբերի 1-ին Ստեփանակերտ քաղաքում
1987-1997թթ. սովորել է Ստեփանակերտի թիվ 1 միջնակարգ դպրոցում:
1997-2001թթ. ուսանել և ավարտել է Արցախի պետական համալսարանի հումանիտար ֆակուլտետի <Իրավագիտություն> բաժինը:
2002-2004թթ. սովորել է ԱրՊՀ տնտեսաիրավաբանական ֆակուլտետի <Իրավագիտություն> բաժնի մագիստրատուրայում, ստացել իրավագիտության մագիստրոսի աստիճան:
2001թ. սեպտեմբերից աշխատանքի է անցել ԱՀ Հադրութի շրջանի դատախազությունում՝ որպես քննիչ:
2003թ. հոկտեմբերին նշանակվել է ԱՀ Ասկերանի շրջանի դատախազության քննիչ:
2004թ. նոյեմբերին նշանակվել է ԱՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի դատախազ:
2004թ. դեկտեմբերին նշանակվել է ԱՀ գլխավոր դատախազի հատուկ հանձարարությունների գծով օգնական:
2006թ. հուլիսին նշանակվել է ԱՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի պետի պաշտոնում:
2016թ. մարտից զբաղեցնում էր ԱՀ Հադրութի շրջանի դատախազի պաշտոնը:
2020 թվականի հունիսի 26-ին ԱՀ գլխավոր դատախազի հրամանով նշանակվել է Ասկերանի շրջանի դատախազի պաշտոնում:
Ունի արդարադատության երկրորդ դասի խորհրդականի դասային աստիճան:
Ամուսնացած է, ունի երեք զավակ: