Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

ԵԼՈՒՅԹՆԵՐ (Archive)

2011  
11.02.2011
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՆԴԻՊՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ

/Ստեփանակերտ, 11 փետրվարի 2011թ./

 

Դատախազության հարգելի աշխատակիցներ
Կարեւորելով դատախազության գործունեությունը` որպես հանրապետությունում օրինականության ապահովումը, պետական շահերի պաշտպանությունը, նախաքննության նկատմամբ հսկողությունն իրականացնող մարմին, անհրաժեշտ եմ համարել հանդիպել համակարգի աշխատողների հետ, որպեսզի մեկ անգամ եւս հստակեցնենք դրված խնդիրները եւ գնահատենք կատարված աշխատանքը: Միաժամանակ ակնկալում եմ, որ բոլոր ձեռքբերումներն ու դրական միտումները, որ նկատվել են վերջին տարիներին, կբազմապատկվեն, իսկ դրված խնդիրները հաջողությամբ կլուծվեն:

Մանրամասն …
 
11.02.2011
ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶ ԱՐՇԱՎԻՐ ՂԱՐԱՄՅԱՆԻ ԶԵԿՈՒՑՈՒՄԸ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՆԴԻՊՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ

/Ստեփանակերտ, 11 փետրվարի 2011թ./

 

Մեծարգո Նախագահ, հարգելի գործընկերներ Նման ձեւաչափով հանդիպումը համոզիչ վկայումն է այն բանի, որ հանրապետության նախագահը հավատարիմ մնալով իր նախընտրական ծրագրի դրույթներին, ինչպես նաեւ դատախազության տարբեր միջոցառումների ժամանակ հնչեցրած խոստումներին` հետեւողականություն է ցուցաբերում դատախազության խնդիրների լուծման գործում: Նշելով այս փաստը, նույն համատեքստում ուզում եմ շեշտել, որ հատկապես վերջին երեք տարում ԼՂՀ դատախազությունը պարբերաբար զգացել է իշխանությունների հոգատար վերաբերմունքը, ինչը շատ դրական է ազդել համակարգի ընդհանուր գործունեության վրա:

Մանրամասն …