Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

«APARAJ.AM» ԿԱՅՔԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՇԱՀԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՒՄ ԵՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Սույն թվականի հունիսի 9-ին «aparaj.am» կայքում հրապարակվել էր «Կասկածելի գնումներ ու հատկացումներ՝ ԱՀ 2020 թ. բյուջեի հաշվին» վերտառությամբ մի հոդված (հղումը այս հասցեով` https://aparaj.am/kaskatceli-gnumner-u-hatkacumner%D5%9D-ah-2020-th-byujei-hashvin/?fbclid=IwAR2mp1vzme6WXNZ9bIK01VY9i9H1CjyARxhHBN4RUwrqYNgR7m0QQ6ITiAQ),  որում ներկայացվել են տեղեկություններ ԱՀ 2020թ. բյուջեի միջոցներով մասնավոր գույքի ձեռք բերման կասկածելի գործարքների և մասնավոր կազմակերպությանը դրամական աջակցություն ցուցաբերելու դեպքի վերաբերյալ:

Վերոհիշյալ հրապարակման հիման վրա ԱՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնում կատարվում են ուսումնասիրություններ: