Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

29․11․2021Թ․ ԳԼԽԱՎՈՐ  ԴԱՏԱԽԱԶԸ  ԿՀԱՆԴԻՊԻ  ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆԻ  ՄԱՃԿԱԼԱՇԵՆ  ՀԱՄԱՅՆՔԻ  ԲՆԱԿԻՉՆԵՐԻ  ՀԵՏ

Սույն թվականի նոյեմբերի 27-ին ԱՀ ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը տեղեկություն էր հրապարակել ԱՀ Մարտունու շրջանի Մաճկալաշեն համայնքում բնակչությանը հուզող սուր խնդիրների առկայության մասին։ Հիշյալ տեղեկությունը վերահրապարակել էին նաև զանգվածային լրատվամիջոցները՝ պետական մարմինների ուշադրությունը հրավիրելով առկա հարցերին։

Բնակիչներին հուզող խնդիրներին ու առաջարկներին տեղում ծանոթանալու համար 29․11․2021թ․ ժամը 15։00-ին ԱՀ գլխավոր դատախազը կայցելի գյուղ Մաճկալաշեն։ Բնակիչներին խնդրում ենք հանդիպման ընթացքում պահպանել կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով ԱՀ առողջապահության նախարարի կողմից սահմանված կանոնները։