Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

ԽՈՒԼԻԳԱՆՈՒԹՅԱՆ ՓԱՍՏՈՎ ՀԱՐՈՒՑՎԵԼ Է ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ

2023թ. օգոստոսի 06-ին, ժամը 21:40-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի Ա.Հեքիմյան փողոցի թիվ 24 հասցեում տեղակայված «Էմբադա» առևտրի կենտրոնի նկուղային հարկում առկա բիլիարդի ակումբում Կ.Խ.-ի, Մ.Գ.-ի, Դ. Մ.-ի, Հ. Մ.-ի, Ա.Ա.-ի, Լ.Ա.-ի, Ս.Մ.-ի, Մ.Մ.-ի, Մ.Մ.-ի և դեռևս քննությամբ չպարզված այլ անձանց մասնակցությամբ վիճաբանություն է տեղի ունեցել, որի ընթացքում վերը նշված և չպարզված այլ անձինք խմբով, հարվածներ հասցնելու […]

Մանրամասն...

ԿԱՏԱՐԵԼ Է ԽՈՒԼԻԳԱՆՈՒԹՅՈՒՆ՝ ԳՏՆՎԵԼՈՎ ԱԼԿՈՀՈԼԻ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՏԱԿ

2023թ. օգոստոսի 02-ին, ժամը 05:50-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի Վերածննդի հրապարակում Ս.Մ.-ն, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, խուլիգանական դրդումներից ելնելով, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, բարձրաձայն անցեզուր հայհոյանքներ հնչեցնելով, խախտելով զենքի հետ վարվելու և պահելու անվտանգության կանոնները, իր անվամբ գրանցված ողորկ-երկարափող հրացանը որպես զենք գործադրելով, թվով 22 կրակոց է արձակել նույն վայրում գտվող փողոցը լուսավորող լապտերների ուղությամբ՝ […]

Մանրամասն...

ԱԴՐԲԵՋԱՆԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎՍ ՄԻ ՔԱՂԱՔԱՑԻ Է ԱՌԵՎԱՆԳՎԵԼ

2023 թվականի օգոստոսի 01-ին, ժամը 17-ի սահմաններում, ԱՀ Ասկերանի շրջանի Խնձրիստան գյուղի բնակիչ Ռաշիդ Արամայիսի Բեգլարյանը Շուշիի շրջանի Հին Շեն գյուղից ոտքով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև կապն ապահովող Լաչինի միջանցքի Հակարիի կամրջին Ադրբեջանի Հանրապետության կողմից 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետի պահանջների խախտմամբ տեղադրված հսկիչ- անձնագրային կետը շրջանցելով՝ ՀՀ գնալու ճանապարհին, […]

Մանրամասն...