ԿԱԴՐԵՐԻ ՌԵԶԵՐՎՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԵՐԵՔ ԴԱՏԱԽԱԶՆԵՐ ՆՇԱՆԱԿՎԵԼ ԵՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐՈՒՄ
ԱՀ գլխավոր դատախազի պաշտոնակատար Կարեն Գաբրիելյանի համապատասխան հրամանով Գրիգորի Սեյրանի Ամիրյանը նշանակվել է գլխավոր դատախազության կոռուպցիոն, սեփականության, տնտեսական գործունեության և պետական ծառայության դեմ ուղղված հանցագործությունների գործերով բաժնի պետի տեղակալի, Վադիմ Վյաչեսլավի Հովսեփյանը՝ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված և ընդհանուր բնույթի հանցագործությունների գործերով բաժնի ավագ դատախազի, իսկ Վարսիկ Զարմիկի Շահրամանյանը՝ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի դատախազի պաշտոններում: