Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

ԿՐԱԿԵԼ  ԵՆ  ՍՊԱՆՈՒԹՅԱՆ   ԴԻՏԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ

2023թ. մարտի  26-ին,  ժամը 11:30-ի սահմաններում, ԱՀ  Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ գյուղի  վարչական տարածքի ,,Ճանկաթաղի Դաշտ,, կոչվող  տեղամասի մերձակա հատվածում տեղակայված՝ Ադրբեջանի զինված ուժերի  ռազմական  հենակետում գտնվող  զինծառայողները սպանելու դիտավորությամբ հրաձգային զենքից կրակոցներ են  արձակել նշված  տեղամասում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող Ալյոշա  Տիգրանի Զաքարյանի, Էդմոնդ Սամվելի Դանիելյանի և  Արտյոմ Նելսոնի Աղասյանի ուղղությամբ, սակայն  հանցագործությունը  ավարտին  չի հասցվել` […]

Մանրամասն...

ԹՈՒՆԱՎՈՐՎԵԼ  ԵՆ  ԹՈՒՆԱԽԵՂԴԱԾ  ԿԱՐՏՈՖԻԼԻՑ

Մարտակերտ քաղաքի բնակիչ Ա. Մ.-ն 2023 թվականի մարտի 22-ին իրացնելու նպատակով Ս. Ա.-ից  ձեռք է բերել վերջինիս կողմից նույն օրը ԱՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամից փոխառությամբ ստացված, պահեստային պայմաններում երկար պահպանելու նպատակով քիմիական նյութերով հատուկ մշակման ենթարկված, մարդու օրգանիզմ ներթափանցման դեպքում կյանքի և առողջության համար վտանգավորություն ունեցող, սպառողների կյանքի կամ առողջության անվտանգության պահանջներին չհամապատասխանող՝ […]

Մանրամասն...

ԱՊՕՐԻՆԻ  ՀԱՏԵԼ  Է  ԱՐՑԱԽԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ  ՍԱՀՄԱՆԸ

ԱՀ Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի բնակիչ Թ. Ղ.-ն 2023թ. հունվարի 1-ին, ժամը 11:00-ի սահմաններում, Ճարտար քաղաքի ներքևի հատվածով՝ ,,Վեյսալու,, կոչվող տեղամասով, առանց սահմանված փաստաթղթերի և առանց պատշաճ թույլտվության հատել է Արցախի Հանրապետության պետական պահպանվող սահմանը, հայտնվել Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի և հատուկ ծառայություների զինծառայողների վերահսկողության տակ գտնվող տարածքներում, որից հետ ռուս խաղաղապահների միջնորդությամբ, 2023թ. հունվարի […]

Մանրամասն...

ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ  ՄԱՐՏԱԿԱՆ   ԴԻՐՔԵՐԻՑ ԿՐԱԿԵԼ  ԵՆ  ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ  ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ   ԿԱՏԱՐՈՂ  ՀԱՅ  ԳՅՈՒՂԱՑԻՆԵՐԻ  ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ

 2023թ. մարտի 26-ին, ժամը 11:05-ի սահմաններում, ԱՀ Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղի վարչական տարածք հանդիսացող ,,Շեխերի երես,, կոչվող տեղամասում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերից անհայտ անձանց կողմից հրաձգային զինատեսակներից  կրակոցներ են արձակվել նույն տեղամասում առկա՝ ԱՀ Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղի բնակիչներին պատկանող հողամասերում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող Վովա Լևոնի Խաչատրյանի և Ռուբեն Շուրայի Ալավերդյանի ուղղությամբ, սակայն իրենց կամքից […]

Մանրամասն...

ԿՐԱԿԵԼ  ԵՆ  ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ  ԿԱՏԱՐՈՂ  ՀԱՅ  ԳՅՈՒՂԱՑԻՆԵՐԻ  ՎՐԱ

  2023թ.  մարտի 01-ին, ժամը 14:00-ի  սահմաններում, ԱՀ Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղի վարչական տարածք հանդիսացող ,,Դավալլու տեղ,, կոչվող տեղամասի մոտակայքում տեղակայված  ադրբեջանական մարտական  դիրքերից, անհայտ անձանց կողմից, ազգային  ատելության  շարժառիթով, նույնանուն տեղամասում ,,Բելառուս,, մակնիշի տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ կատարող Սլավիկ Միխայելի Վարդանյանին ապօրինաբար կյանքից զրկելու և հանրավտանգ եղանակով զգալի չափերով գույքային վնաս պատճառելու դիտավորությամբ՝  հրաձգային զինատեսակներից […]

Մանրամասն...

ԼՈՒԾԱՐՎԵԼ  Է  ԳԼԽԱՎՈՐ  ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ  ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՄ  ՈՒՂՂՎԱԾ  ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ  ԳՈՐԾԵՐՈՎ  ԲԱԺԻՆԸ

ԱՀ դատախազության սահմանադրական գործառույթների արդյունավետությունը բարձրացնելու, դատախազության բնականոն գործունեության առավել օպտիմալ կառավարման նպատակով աշխատանքի հավասարաչափ բաշխում կատարելու անհրաժեշտությունից ելնելով և հաշվի առնելով բավարար ծանրաբեռնվածության բացակայության հանգամանքը, ԱՀ  գլխավոր դատախազի պաշտոնակատար Կարեն Գաբրիելյանը 22.04.2023թ.  հրաման է ստորագրել գլխավոր դատախազության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների գործերով բաժինը լուծարելու մասին:

Մանրամասն...

ՆՈՐ  ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐԻ  ԵՎ   ԽՐԱԽՈՒՍՈՒՄՆԵՐԻ  ՀՐԱՄԱՆՆԵՐ ԱՐՑԱԽԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆՈՒՄ

  ԱՀ գլխավոր դատախազի պաշտոնակատար  Կարեն Գաբրիելյանի՝   -2023թ.  մարտի 16-ի հրամանով  ԱՀ Ասկերանի շրջանի դատախազության դատախազ Անահիտ Սեյրանի Խաչատուրյանը նշանակվել է ԱՀ գլխավոր դատախազության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների գործերով բաժնի դատախազ՝ ազատվելով զբաղեցրած պաշտոնից:   —2023թ. մարտի 21-ի հրամանով ԱՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն, տնտեսական գործունեության, պետական ծառայության դեմ ուղղված հանցագործությունների գործերով և պետական շահերի պաշտպանության […]

Մանրամասն...

ԿՐԱԿԵԼ  ԵՆ  ՆՌԱՆ  ԱՅԳՈՒՄ  ԱՇԽԱՏՈՂ  ՀԱՅ  ՏՐԱԿՏՈՐԻՍՏԻ  ՎՐԱ

 2023 թվականի ապրիլի 5-ին, ժամը 16. 00-ի սահմաններում, ,,Գյոռուտ,, կոչվող տեղամասում տեղակայված ադրբեջանական զինված ուժերի մարտական դիրքից,  կյանքից զրկելու դիտավորությամբ, չպարզված հրազենից հինգ անգամ կրակել են ,,Սունեն բաղ,, տեղամասի նռան այգում տրակտորով աշխատող՝ Ասկերանի շրջանի Խնապատ համայնքի բնակիչ Ռոբերտ Գուրգենի Բեգլարյանի ուղղությամբ, սակայն վերջինիս կողմից թաքնվելու պատճառով չեն կարողացել ավարտին հասցնել դիտավորությունը: Նշված փաստի առթիվ […]

Մանրամասն...

ԴԱՆԱԿՈՎ  ՄԻՄՅԱՆՑ  ՄԱՐՄՆԱԿԱՆ  ՎՆԱՍՎԱԾՔ  ԵՆ  ՊԱՏՃԱՌԵԼ

  2023թ. ապրիլի 20-ին, ժամը 15:35-ին, Ստեփանակերտ քաղաքի Դուդինի-19 և Դուդինի- 17 տան դիմացի ճանապարհահատվածում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է առաջացել  նույն փողոցի բնակիչներ Ա. Ք.-ի և Ա. Ս.-ի միջև, որի ընթացքում կողմերը բռնություն են գործադրել միմյանց նկատմամբ:  Ա.Ս-ն իրենց տնից վերցնելով ծալովի դանակը, դիտավորությամբ դանակով մեկ հարված է հասցրել Ա.Ք.-ի քթին՝ պատճառելով, ենթադրաբար, դեմքի […]

Մանրամասն...

ՈՐՊԵՍ  ԽԱՓԱՆՄԱՆ  ՄԻՋՈՑ  ԿԻՐԱՌՎԵԼ  Է  ԿԱԼԱՆԱՎՈՐՈՒՄԸ

2023թ. ապրիլի 18-ին ժամը 00:10-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի Թումանյան փողոցի թիվ 52 հասցեի դիմաց, Ա.Կ.-ն, գտնվելով  ալկոհոլի ազդեցության տակ, սեփական անձի առավելությունն ընդգծելու շարժառիթով, դուրս է եկել ճանապարհի միջնամաս և խանգարելով նշված ճանապարհահատվածով անցնող ավտոմեքենաների տեղաշարժը, առանց որևէ պատճառի կանգնեցրել է «MERCEDES-BENZ» մակնիշի 93 AV 999 հ/հ ավտոմեքենան: Նշված ավտոմեքենայի վարորդը՝ Վ. Ա.-ն, դուրս է […]

Մանրամասն...

1 2