ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆ՝ ՕՏԱՐ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ՎԻՃԱԿԸ ԱՊԱԿԱՅՈՒՆԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՄԱՐԴԿԱՆՑ ՈՉՆՉԱՑՆԵԼՈՒՆ, ՆՐԱՆՑ ՄԱՐՄՆԱԿԱՆ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐ ՊԱՏՃԱՌԵԼՈՒՆ, ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ, ԳՈՒՅՔ ՈՉՆՉԱՑՆԵԼՈՒՆ ԿԱՄ ՎՆԱՍԵԼՈՒՆ ՈՒՂՂՎԱԾ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ
2023թ. մարտի 5-ին, ժամը 10։00-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության զինուժի դիվերսիոն խումբը Արցախի Հանրապետության ներքին վիճակը ապակայունացնելու նպատակով, Արցախի Հանրապետության տարածքում՝ «Ղայբալիշեն» կոչվող տեղանքից արևմուտք ընկած հատվածում, Արմենավան գետի ձախ ափին, իրականացրել է մարդկանց ոչնչացնելուն, նրանց մարմնական վնասվածքներ պատճառելուն, ճանապարհներ և հաղորդակցության միջոցներ, գույք ոչնչացնելուն կամ վնասելուն ուղղված գործողություններ: Կիրառելով տարբեր տրամաչափի զինատեսակներ, դիվերսիոն խումբը հարձակվել […]