Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

ՔՐԵԱԿԱՆ  ԳՈՐԾԸ  ՄԵՂԱԴՐԱԿԱՆ  ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՄԲ  ՈՒՂԱՐԿՎԵԼ  Է  ԴԱՏԱՐԱՆ

  2022թ. ապրիլի 15-ին, ժամը 19-ի սահմաններում, Է. Մ.-ն և Է. Ե.-ն ԱՀ Ասկերանի շրջանի Նախիջևանիկ գյուղում գտնվող իրենց հատկացված տանը և նույն տան դիմացի բակում կենցաղային հարցի շուրջ վիճաբանության մեջ են մտել  Ա. Թ.-ի և Ռ. Կ.-ի հետ, որի ընթացքում Է.Մ.-ի և Է.Ե.-ի հասցեին հնչեցված սեռական բնույթի հայհոյանքներից առաջացած զայրույթից, ձեռքերով և տեղում վերցրած […]

Մանրամասն...

ԿԱՆԽԵԼ  ԵՐԿՐԻ  ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆՆ  ՈՒՂՂՎԱԾ  ՀՆԱՐԱՎՈՐ  ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԸ

ԱՀ դատախազության և քննչական կոմիտեի վարույթներում եղած քրեական գործերով, ինչպես նաև ԱՀ  ԱԱԾ կողմից  իրականացվող օպերատիվ-հետախուզական  միջոցառումների արդյունքում պարզ է դարձել, որ Ադրբեջանի հատուկ ծառայությունները կամ նրանց ներկայացուցիչները շարունակում են կեղծ տեղեկատվական-վերլուծական  կենտրոնների անվան տակ սոցցանցերի արցախցի օգտատերերին  ու տեղեկատվական որոշակի աղբյուրների տիրապետող անձանց առերևույթ շահավետ առաջարկներով ներգրավել կասկածելի գործընթացների մեջ: Այդօրինակ հավաքագրումները բացառապես նպատակ […]

Մանրամասն...

ԱԶԱՏՎԵԼ  Է  ԳԼԽԱՎՈՐ  ԴԱՏԱԽԱԶԻ  ՏԵՂԱԿԱԼԻ  ՊԱՇՏՈՆԻՑ

Արցախի Հանրապետության Նախագահի  20.03.2023թ.  հրամանագրով Արմեն Գալուստի Գալստյանն ազատվել է ԱՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից՝  իր դիմումի համաձայն:

Մանրամասն...

ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՆԻՍՏՈՒՄ ՔՆՆԱՐԿՎԵՑԻՆ 2022 ԹՎԱԿԱՆԻՆ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Մարտի 14-ին տեղի ունեցավ Արցախի Հանրապետության դատախազության կոլեգիայի նիստ, որտեղ քննարկվեցին հաշվետու ժամանակաշրջանում դատախազության մարմինների  կատարած աշխատանքի արդյունքները: Նիստը բացեց ԱՀ գլխավոր դատախազի պաշտոնակատար Կարեն Գաբրիելյանը: Գլխավոր դատախազի տեղակալ Մարատ Դավթյանը կոլեգիայի անդամներին ներկայացրեց գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնի և ԱՀ ԱԱԾ կողմից 2022 թվականին իրականացված մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության և միջազգային-իրավական կապերի ապահովման […]

Մանրամասն...

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ  ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆ՝  ՕՏԱՐ  ՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ՎԻՃԱԿԸ  ԱՊԱԿԱՅՈՒՆԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅԱՆ  ՏԱՐԱԾՔՈՒՄ  ՄԱՐԴԿԱՆՑ  ՈՉՆՉԱՑՆԵԼՈՒՆ,  ՆՐԱՆՑ ՄԱՐՄՆԱԿԱՆ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐ ՊԱՏՃԱՌԵԼՈՒՆ,  ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ  ՄԻՋՈՑՆԵՐ,  ԳՈՒՅՔ  ՈՉՆՉԱՑՆԵԼՈՒՆ  ԿԱՄ  ՎՆԱՍԵԼՈՒՆ  ՈՒՂՂՎԱԾ  ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ  

2023թ. մարտի 5-ին, ժամը 10։00-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության զինուժի դիվերսիոն խումբը Արցախի Հանրապետության ներքին վիճակը ապակայունացնելու նպատակով, Արցախի Հանրապետության տարածքում՝ «Ղայբալիշեն»  կոչվող տեղանքից արևմուտք ընկած  հատվածում, Արմենավան գետի ձախ ափին, իրականացրել է մարդկանց ոչնչացնելուն, նրանց մարմնական վնասվածքներ պատճառելուն, ճանապարհներ և հաղորդակցության միջոցներ, գույք ոչնչացնելուն կամ վնասելուն ուղղված գործողություններ: Կիրառելով տարբեր տրամաչափի զինատեսակներ, դիվերսիոն խումբը հարձակվել […]

Մանրամասն...

ԳՈՒՐԳԵՆ ՆԵՐՍԻՍՅԱՆԻ ԽՈՍՔԸ