ՎԻՃԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՍՑՎԱԾ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐԻՑ ՏԵՂՈՒՄ ՄԱՀԱՑԵԼ Է
2023թ. հունվարի 01-ին, ժամը 02:00-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի Ա. Հեքիմյան փողոցի բնակարաններից մեկում վիճաբանություն է առաջացել նույն բնակարանի բնակիչ Ա.Օ.-ի և նրան հյուրընկալված Կ.Ծ.-ի միջև, որի ընթացքում վերջինս դիտավորությամբ կյանքից ապօրինաբար զրկելու նպատակով, ձեռքերով և տանը գտնվող փայտյա աթոռակներով հարվածներ է հասցրել Ա.Օ.-ի գլխին ու դեմքին, ինչի հետևանքով ստացված վնասվածքներից վերջինս տեղում մահացել է: […]