ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԻ ԿՈՂՄԻՑ ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ԱՎԵԼԻ ՔԱՆ 49.000.000 ԴՐԱՄԻ ՉԱՓՈՎ ԳՈՒՅՔԱՅԻՆ ՎՆԱՍ ՊԱՏՃԱՌԵԼՈՒ ԴԵՊՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԸ ՄԵՂԱԴՐԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՄԲ ՈՒՂԱՐԿՎԵԼ Է ԴԱՏԱՐԱՆ
Ինչպես հաղորդվել էր ավելի վաղ, դեռևս 08.10.2021թ. հարուցվել էր քրեական գործ ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայությամբ գործող պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի կողմից պաշտոնեական լիազորությունների չարաշահմամբ և պաշտոնական փաստաթղթերի կեղծմամբ ու օգտագործմամբ պետությանը առանձնապես խոշոր չափով գույքային վնաս պատճառելու դեպքերի վերաբերյալ: Քրեական գործով իրականացված նախաքննության արդյունքներով հիմնավորվել է, որ հիշյալ կազմակերպության տնօրենը […]