Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

ՇԱՀՈՒՄՅԱՆԻ ՇՐՋԱՆՈՒՄ ՀԷԿ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ 2020 ԹՎԱԿԱՆԻ 44-ՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄԻՑ ՀԵՏՈ ՄԱՍՆԱՎՈՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՕՊԵՐԱՏԻՎ ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ՆԱԽԱՁԵՌՆՎԵԼ ԵՆ ԴԵՌԵՎՍ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍ ԱՄՍՈՒՄ

Ստեփանակերտի «Վերածննդի» հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ընթացքում ԱՀ քաղաքացի Տիգրան Պետրոսյանի կողմից հայտարարություն էր արվել Շահումյանի շրջանում ՀԷԿ կառուցելու համար 2020թ. 44-օրյա պատերազմից հետո մասնավոր կազմակերպությանը գումար տրամադրելու մասին: Իրազեկում ենք, որ հիշյալ դեպքի մասին իր ֆեյսբուքյան էջում Տ.Պետրոսյանը գրառում էր կատարել դեռևս 2022թ. հուլիս ամսում, 27.07.2022թ. ԱՀ դատախազությունն այն ուղարկել էր ԱՀ ազգային անվտանգության […]

Մանրամասն...

ՕՐ ԿԻՐԱԿԻ. հարցազրույց Գուրգեն Ներսիսյանի հետ

«ՀՀ» հարցազրույցը Արցախի Հանրապետության գլխավոր դատախազ, արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդական Գուրգեն ՆԵՐՍԻՍՅԱՆԻ հետ

Իրավապահ համակարգն իրավունք չունի շեղվելու օրինականությունից ու գործընթացների հանգուցալուծման իրավական եղանակից

Մանրամասն...

ՄԵՂԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՎՃՌՈՎ ԴԱՏԱՊԱՐՏՎԵԼ Է ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԸ

ԱՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 01.09.2022թ. մեղադրական դատավճռով ԱՀ Հադրութի շրջանի Մեծ Թաղեր համայնքի ղեկավարը մեղավոր է ճանաչվել պաշտոնեական դիրքի օգտագործմամբ յուրացում կատարելու եղանակով համայնքին 1.933.000 դրամի չափով գույքային վնաս պատճառելու և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ: Հաշվի առնելով ենթադրյալ հանցագործությամբ պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնված լինելը, ինչպես նաև ամբաստանյալի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները, դատարանը […]

Մանրամասն...

ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՊԱՏՃԱՌՎԱԾ 1.611.850 ԴՐԱՄԻ ՉԱՓՈՎ ԳՈՒՅՔԱՅԻՆ ՎՆԱՍԸ ՎԵՐԱԿԱՆԳՆՎԵԼ Է

ԱՀ քննչական կոմիտեի քննիչի վարույթում և ԱՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի հսկողությամբ քննվող քրեական գործով ձեռնարկված միջոցառումների արդյունքում, պետական ոչ առևտրային կազմակերպության շենքը մասնավոր կազմակերպության կողմից ջեռուցելու գործընթացում թույլ տրված խախտման հետևանքով, պետության կողմից ավել վճարված 1.611.850 դրամ գումարը վերադարձվել է պետական բյուջե:  

Մանրամասն...

ՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԱՅԻՆ ՇԱՀԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՍՏՈՒԳՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ԱՊԱՀՈՎՎԵԼ Է ԸՆԴՀԱՆՈՒՐ 6.500.000 ԴՐԱՄ ԳՈՒՄԱՐԻ ՉԱՓՈՎ ԳՈՒՅՔԱՅԻՆ ՎՆԱՍԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ

Ինչպես հաղորդվել էր ավելի վաղ, ԱՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի և Ստեփանակերտ քաղաքի ու շրջանների դատախազությունների կողմից նախաձեռնվել էր տրանսպորտային միջոցների համար գույքահարկի գումարների գանձման գործընթացի օրինականության ստուգում: Ստուգման ընթացքում ձեռնարկված միջոցառումների արդյունքում ի հայտ են բերվել մի շարք խախտումներ և թերություններ, որոնց հետևանքով առաջացած ընդհանուր 6.500.000 դրամի չափով գույքային վնասն ամբողջությամբ վերականգնվել […]

Մանրամասն...

ԵՌԱԿՈՂՄ  ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ  ՄԻՆՉԵՎ  2022  ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ  ՄԵԿԸ  ԱԴԲԵՋԱՆԻ  ԶԻՆՎԱԾ  ՈՒԺԵՐԻ  ԿՈՂՄԻՑ ԱՐՑԱԽԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ  ՆԿԱՏՄԱՄԲ ԿԱՏԱՐՎԱԾ  ՀԱՆՑԱՎՈՐ  ԴԵՊՔԵՐԻ  ՄԱՍԻՆ

2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից մինչև 2022թ. սեպտեմբերի 1-ը Ադրբեջանի զինված ուժերի կողմից արցախցիների նկատմամբ կատարվել է ընդհանուր 112 հանցագործություն, որոնց կապակցությամբ հարուցվել է 92 քրեական վարույթ: Սպանվել է 18 (3-ը՝ քաղաքացիական անձ), սպանության փորձի ենթարկվել՝ 126 անձ (48-ը՝ քաղաքացիական անձ), հրազենային վիրավորում է ստացել և ֆիզիկական բռնության ենթարկվել 65 անձ (14-ը՝ քաղաքացիական անձ): Հափշտակվել […]

Մանրամասն...

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵԼ Է ԱՀ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԿԻՆ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Այսօր «Սամվել Բաբայան / Samvel Babayan» անվամբ ֆեսյբուքյան օգտատիրոջ էջում հրապարակվել էր հայտարարություն, որում, ի թիվս այլոց, ներկայացվել էր ԱՀ անվտանգության խորհրդի նախկին քարտուղարի կողմից 2020թ. նոյեմբերի 6-ին Հայաստանի Հանրապետություն տեղափոխվելու և անվտանգության խորհրդի նույն օրվա նիստում հնչած՝ պետական և ծառայողական գաղտնիք համարվող տեղեկությունները հանրայնացնելու մասին տեղեկություններ՝ ԱՀ դատախազությունից ակնկալելով նշված դեպքերի պատշաճ քննություն: Հիշյալ […]

Մանրամասն...