Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

ԵՐԲ   ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ  ԻՆՔՆԱՆՊԱՏԱԿ  ԵՆ

ԱՀ դատախազությանը բացարձակապես այլ ենթատեքստով արված հարցման պատասխանի հիման վրա տարբեր լրատվամիջոցներ տեղեկություններ են տարածել այն մասին, որ սույն թվականի օգոստոս ամսում Քաշաթաղի շրջանի Աղավնո և Բերձոր համայնքներում բնակելի տների հրկիզման դեպքերի առթիվ ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության կողմից նախաձեռնվել էր քրեադատավարական գործընթաց: Հրապարակված տեղեկության կապակցությամբ անմիջապես սկսեցին ներկայացվել տարբեր բնույթի ու ծագման մեկնաբանություններ ու […]

Մանրամասն...

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ՀՐԴԵՀԻ ՈՒ ՊԱՅԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՊՔԻ ԱՌԹԻՎ ՀԱՐՈՒՑՎԵԼ Է ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ, ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ՉՈՐՍ ԱՆՁ

Ինչպես հաղորդվել էր ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության կողմից,  օգոստոսի 25-ին, ժամը 13:30-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի Տիգրան Մեծի փողոցի թիվ 20/3 հասցեում տեղակայված՝ «Ստեփանակերտի արտադրական կոմբինատի» տարածքում բաց կրակից առաջացել էր հրդեհ, որի տարածման հետևանքով պայթել են այդ տեղանքում գտնվող՝ գունավոր մետաղի ընդունման կետում ապօրինի պահված՝ ենթադրաբար ռազմամթերք հանդիսացող առարկաներ: Նկարագրված դեպքի առթիվ ԱՀ ներքին […]

Մանրամասն...

2020Թ. 44-ՕՐՅԱ  ՊԱՏԵՐԱԶՄԻ   ՀԵՏԵՎԱՆՔՈՎ  ՏԵՂԱՀԱՆՎԱԾ  ՄԻ  ՇԱՐՔ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ, ՉՀԱՆԴԻՍԱՆԱԼՈՎ  40.000-ԱԿԱՆ  ԴՐԱՄԻ  ՉԱՓՈՎ  ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ  ԾՐԱԳՐԻ  ՇԱՀԱՌՈՒ,  ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ  ԱՆԲԱՐԵԽԻՂՃ ՎԱՐՁԱՏՈՒՆԵՐԻ  ՊԱՏՃԱՌՈՎ  ԶՐԿՎԵԼ ԵՆ ՎԱՐՁԱԿԱԼԱԾ ԲՆԱԿԱՐԱՆՈՒՄ ԲՆԱԿՎԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԻՑ

2020թ. 44-օրյա պատերազմի հետևանքով տեղահանված արցախցիներին ժամանակավոր բնակարանով ապահովելու համար, հաշվի առնելով ազատ բնակարանների սահմանափակ քանակը, պետությունը անշարժ գույքի սեփականատերերի համաձայնությամբ վերանորոգել է անբարվոք վիճակում գտնվող բնակելի տները՝ դրանք անորոշ ժամկետով վարձակալելու պայմանով՝ վարձավճարի գումարի հաշվին փոխհատուցելով վերոնորոգման նպատակով կատարված ծախսը: ԱՀ կառավարության թիվ 736-Ն առ 29.06.2022թ. որոշմամբ հաստատվել էր պատերազմական գործողությունների հետևանքով տեղահանված և (կամ) […]

Մանրամասն...

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ ՎԵՐՋԻՆ ՕՐԵՐԻՆ ՏԱՐԲԵՐ ՀԱՐԹԱԿՆԵՐՈՒՄ ՀՆՉԱԾ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Բերձորի միջանցքում տեղի ունեցող գործընթացների առնչությամբ սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներով տարածվում են տարբեր բնույթի հրապարակումներ «Արցախի Հանրապետության պաշտոնյաների կողմից ադրբեջանական կողմի հետ բանակցելու», «գործարքների», «պայմանավորվածությունների» և այլ ենթադրյալ գործողությունների մասին: Տվյալ կապակցությամբ պարզաբանում ենք, որ Արցախի Հանրապետության դատախազությունը օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմին չէ, ԱՀ Սահմանադրության 146-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատախազությունը պետական մարմին է, որը […]

Մանրամասն...

ՂԱՐԱԲԱՂ-ՏԵԼԵԿՈՄԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԻ  ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՆԱԽԱՁԵՌՆՎԵԼ Է ՔՐԵԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹ

«Ղարաբաղ-Տելեկոմ» ՓԲ ընկերության կողմից մատուցվող կապի ծառայության որակի, ծառայության ու դրա դիմաց գանձվող վճարի անհամաչափության և ծառայության որակի պարբերական փոփոխության վերաբերյալ հայտարարությունները ստուգելու և ենթադրյալ հանցավոր դեպքերին իրավական գնահատական տալու համար ԱՀ դատախազության կողմից նախաձեռնվել է քրեադատավարական վարույթ՝ որպես առիթ ընդունելով զանգվածային լրատվամիջոցներով արված հրապարակումները: Առաջնահերթության կարգով որպես քննության առարկա է ընդունվելու Արցախի Հանրապետության շրջաններում […]

Մանրամասն...

ԴԱՏԱԽԱԶԱԿԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ՊԱՐԶՎԵԼ Է, ՈՐ 30.450.000 ԴՐԱՄ ՇՈՒԿԱՅԱԿԱՆ ԱՐԺԵՔՈՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՁԵՌՔ ԷՐ ԲԵՐՎԵԼ 136.000.000 ԴՐԱՄՈՎ

ԱՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնում ավարտվել է 2019թ. ԱՀ քաղաքաշինության նախարարության կողմից Մարտակերտի շրջանի Վերին Հոռաթաղ համայնքում տեղակայված անշարժ գույքի ձեռք բերման գործընթացի օրինականության ստուգումը: Կատարված ստուգմամբ պարզվել է, որ Մարտակերտի շրջանի Վերին Հոռաթաղ գյուղում մանկապարտեզ կառուցելու համար պետության կողմից նախաձեռնվել էր գնման գործընթաց, որի ընթացքում գույքի համասեփականատեր ֆիզիկական անձի կողմից ԱՀ քաղաքաշինության […]

Մանրամասն...

ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՆԻՍՏՈՒՄ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ ՔԱՂԱՔԻ Ս.ԴԱՎԹԻ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 2 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ ԱՀ ԵՐՐՈՐԴ ՆԱԽԱԳԱՀԻՆ ՕՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՏՈՒՑՄԱՄԲ ՎԱՐՁԱԿԱԼԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՏՈՒԳՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Վերջերս սոցիալական ցանցերով և հանրության շրջանում տեղեկություններ էին տարածվել այն մասին, որ Ստեփանակերտ քաղաքի Ս.Դավթի փողոցի թիվ 2 հասցեում տեղակայված շենքը (հանրության շրջանում հայտնի է «Արցախբանկի նախկին շենք» անվանումով) պետության կողմից օտարվել էր ԱՀ երրորդ նախագահին, որից հետո նորից հատուցմամբ վարձակալվել: Վերոգրյալի կապակցությամբ ԱՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի կողմից նախաձեռնվել է ստուգում, որի […]

Մանրամասն...

ԿՐԿԻՆ  ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ  ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ  ԴՐԱ  ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ  ՄԱՍԻՆ

01.08.2022թ.-ից Արցախի Հանրապետության հյուսիսային և հյուսիս-արևմտյան հատվածներում Ադրբեջանի զինված ուժերի կողմից նախաձեռնվող ու իրականացվող սադրիչ գործողությունները Արցախի Հանրապետության կողմից արդեն որերորդ անգամ բարձրաձայնված՝ հայատյաց քաղաքականության ու Արցախը հայաթափելու ռազմավարության տակտիկական քայլերի մասն են: Արցախի պաշտպանության բանակն արդեն ներկայացրել է իրավիճակը շփման գծում և պարբերաբար տրամադրում է տեղեկատվություն: Թեև բազմիցս խոսվել է այդպիսի իրավիճակներում բացառապես պաշտոնական […]

Մանրամասն...

2022 ԹՎԱԿԱՆԻ ԱՌԱՋԻՆ ԿԻՍԱՄՅԱԿՈՒՄ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՐՁԱՆԱԳՐՎԱԾ ՀԱՆՑԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

2022թ. առաջին կիսամյակում ԱՀ տարածքում արձանագրվել է հանցագործության 1276 դեպք (2021թ. առաջին կիսամյակում՝ 872 դեպք, 2020թ. առաջին կիսամյակում՝ 525, 2019թ. առաջին կիսամյակում՝ 456): Ինչպես նկատելի է վերը բերված վիճակագրությունից, 2022թ. առաջին կիսամյակում գրանցված հանցագործությունների թիվը 2021թ. նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել է 404-ով, 2020թ. համեմատությամբ՝     751-ով, 2019թ. համեմատությամբ՝ 820-ով: 2022թ. առաջին կիսամյակում արձանագրվել է մարդու դեմ […]

Մանրամասն...