Մայիսի 10-ին Ստեփանակերտի «Վերածննդի» հրապարակում տեղի ունեցած հրաձգության դեպքի առթիվ հարուցված քրեական գործը, որով մեղադրանք է առաջադրվել Արցախի հերոս Սամվել Կարապետյանին, հանրային տիրույթում տարբեր մեկնաբանությունների առիթ է հանդիսացել:
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ 16 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արցախպրես» լրատվական գործակալությունը այս առթիվ դիմել է ԱՀ Դատախազության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Կիմ Գաբրիելյանին՝ մեկնաբանություն ստանալու խնդրանքով: – Պարո՛ն Գաբրիելյան, Ստեփանակերտի «Վերածննդի» հրապարակում Սամվել Կարապետյանի մասնակցությամբ տեղի ունեցած դեպքի շուրջ լրատվամիջոցներով և սոցիալական ցանցերում շրջանառվում են տարբեր կարծիքներ, հաճախ նաև վիրավորանքի աստիճանի հասնող քննադատություններ իրավապահ մարմինների հասցեին, դրանք կարո՞ղ են, […]