ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ Է ՀԱՐՈՒՑՎԵԼ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ 52.500.000 ԴՐԱՄ ԳՈՒՄԱՐ ՀԱՓՇՏԱԿԵԼՈՒ ԴԵՊՔԻ ԱՌԹԻՎ
ԱՀ գյուղատնտեսության նախարարությունից ԱՀ գլխավոր դատախազություն ներկայացված և քննարկման համար ԱՀ ոստիկանություն ուղարկված նյութերի հիման վրա ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության ՏԿՀԴՊ վարչության կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ԱՀ կառավարության թիվ 756-Ա առ 15.07.2021թ. որոշմամբ հաստատված ծրագրի հիման վրա ԱՀ Մարտունու շրջանի Մաճկալաշեն համայնքում թռչնաբուծարան ստեղծելու համար 2021 թվականի հուլիսի 16-ին ԱՀ էկոնոմիկայի […]