ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՍՏՈՒԳՈՒՄ Է ԱՂԱՎՆՈՅԻ ԱՆՑԱԿԵՏՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԴԵՊՔԻ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ
Ադրբեջանական ավտոշարասյունը Քաշաթաղի շրջանի Աղավնոյի անցակետում տեղակայված խանութի դիմաց պարբերաբար կայանելու և ադրբեջանցիներից ենթադրաբար վտանգ զգալու պատճառով, այսօր ժամը 13-ի սահմաններում հերթական կայանման պահին հիշյալ խանութի աշխատակցի կողմից ձեռնարկվել են պաշտպանական միջոցներ, այդ թվում ցուցադրվել է, հավանաբար, ռազմամթերք։