ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՊԱՏՃԱՌՎԱԾ 5.945.235 ԴՐԱՄԻ ՉԱՓՈՎ ԳՈՒՅՔԱՅԻՆ ՎՆԱՍԸ ՎԵՐԱԿԱՆԳՆՎԵԼ Է
ԱՀ գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա նախաքննական մարմինը հաստատված է համարել, որ ԱՀ առողջապահության նախկին նախարարը, հանդիսանալով իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, դժգոհ լինելով ԱՀ առողջապահության նախարարության կողմից հիմնադրված «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության տնօրենի գործունեությունից և ունենալով նրան աշխատանքից ազատելու անձնական նպատակ […]