ԱՇԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՆԱԿԻՉ ՄԻՀՐԱՆ ՄՈՒՍԱՅԵԼՅԱՆԸ ԳԵՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԵՆԹԱՐԿՎԵԼ Է ԲՌՆՈՒԹՅԱՆ, ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ ՊԱՏՃԱՌՎԵԼ Է ԾԱՆՐ ՎՆԱՍ
Ինչպես արդեն հաղորդվել էր, սույն թվականի նոյեմբերի 26-ին մոլորվելու հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ էր հայտնվել և ռուս խաղաղապահերի միջնորդությամբ հայկական կողմին վերադարձվել Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Աշան համայնքի բնակիչ Միհրան Մուսայելյանը: Մ. Մուսայելյանի մարմնի վրա առկա վնասվածքների առաջացման մեխանիզմը, տեղակայությունը և առողջությանը պատճառված վնասի աստիճանը որոշելու նպատակով 2021թ. նոյեմբերի 27-ին նշանակվել էր դատաբժշկական փորձաքննություն, որի […]