ԱՄՓՈՓ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԵՌԱԿՈՂՄ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՌ ԱՅՍՕՐ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԱՐՑԱԽԱՀԱՅՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱՎՈՐ ՈՏՆՁԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո Ադրբեջանը դադարեցրեց ակտիվ ռազմական ագրեսիան` հետագա գործողություններով անցնելով արցախահայությանն ահաբեկելու և Արցախը հայաթափելու ծրագրի իրագործմանը: 2020թ. նոյեմբերի 10-ից առ այսօր Արցախի Հանրապետության զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող հայկական բնակավայրերին հարակից հատվածներում տեղակայված Ադրբեջանի զինված ուժերի կողմից արցախահայության նկատմամբ կատարվել է 56 հանցագործություն, որոնց կապակցությամբ հարուցվել է 43 քրեական […]