ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱՊԱՀ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ ՄՇՏԱՊԵՍ ՊԱՅՔԱՐԵԼ ԵՆ ԱՐՑԱԽԱ-ԻՐԱՆԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻՆ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԵՐԸ ԲԱՑԱՌԵԼՈՒ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ
2015-2020թթ. ընկած ժամանակահատվածում Արցախի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից բացահայտվել է արցախա-իրանական սահմանին թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործությունների 17 դեպք: ԱՀ նախաքննական մարմնի կողմից վարույթ է իրականացվել նշված հանցագործությունների առնչությամբ հարուցված ընդհանուր 4 քրեական գործով, որոնցով որպես մեղադրյալ է ներգրավվել 11 անձ: Հիշյալ քրեական գործերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան, որոնցով կայացվել են մեղադրական դատավճիռներ: […]