Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐԻՍ ՊԱՐՏՔՆ Է` ՆՊԱՍՏԵԼ ԱՐՑԱԽԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԻՉՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆԸ

Սույն թվականի օգոստոսի 7-ին ԱՀ գլխավոր դատախազն այցելել էր Մարտունու շրջանի Բերդաշեն, Աշան, Նոր-շեն, Հացի, Ավդուռ և Մյուրիշեն համայնքներ, հանդիպել համայնքների ղեկավարների ու բնակիչների հետ, լսել նրանց առաջարկները, խնդիրներն ու բողոքները: Դատախազության սահմանադրական լիազորությունների տիրույթին առնչվող հարցերը գլխավոր դատախազի կողմից անմիջապես փոխանցվել են համապատասխան դատախազներին, իսկ այլ մարմինների քննարկմանը ենթակա խնդիրները` համապատասխան պետական լիազոր մարմիններին: […]

Մանրամասն...

ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆԻ ՄԻ ՇԱՐՔ ՀԱՄԱՅՆՔՆԵՐ

07․08․2021թ․ ԱՀ գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանը կայցելի Մարտունու շրջանի Բերդաշեն, Աշան, Նորշեն, Հացի, Ավդուռ և Մյուրիշեն համայնքներ։ Այցելության շրջանակում նախատեսվում են հանդիպումներ համայնքների ղեկավարների և բնակիչների հետ։ Այցելությունը համայնքներ կկազմակերպվի վերոհիշյալ հաջորդականությամբ, որը կմեկնարկի առավոտյան ժամը 10։00-ից։

Մանրամասն...

ՀԱՆԴԻՊՈՒՄ  ՇՈՒՇԻԻ  ՇՐՋԱՆԻ  ՀԻՆ  ՇԵՆ  ՀԱՄԱՅՆՔԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ  ՀԵՏ

  Օգոստոսի 5-ին ԱՀ գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանը այցելել է Շուշիի շրջանի Հին Շեն համայնք։ Գլխավոր դատախազը նախ հանդիպել է համայնքի ղեկավար Սամվել Սարգսյանին, լսել համայնքի անվտանգության ապահովման համար անհրաժեշտ քայլերի վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկները, մտահոգություններն ու բնակիչներին հուզող խնդիրները, որից հետո քննարկումներ են ծավալվել նաև բնակիչների հետ։ Գլխավոր դատախազը տեղեկացրել է, որ նույն օրը  […]

Մանրամասն...

ՓՈՐՁ Է ԱՐՎՈՒՄ ԽՈՉԸՆԴՈՏԵԼ ՏԵՂԵԿԱՑՎԱԾ ԼԻՆԵԼՈԻ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԻՐԱՑՄԱՆԸ

Սույն թվականի մարտ ամսում «Միքս մեդիա» ՍՊ ընկերության տնօրենի կողմից հաղորդում էր ներկայացվել ԱՀ դատախազություն այն մասին, որ ԱՀ տարածքում անհայտ աղբյուրից խլացվում են տվյալ ընկերության կողմից օրինական հիմունքներով օգտագործվող ռադիոհաճախականությունները: Հիշյալ հաղորդման հիման վրա 01.04.2021թ. հարուցվել է քրեական գործ, որի շրջանակում իրականացված նախաքննության ընթացքում համապատասխան մասնագիտական հիմնարկի մասնագետների կողմից «FM» ռադիոտիրույթի մի շարք հաճախականությունների […]

Մանրամասն...

1 2