Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

ՄԱՐՏԱԿԵՐՏ  ՔԱՂԱՔ  ՆԵՐԹԱՓԱՆՑԱԾ  ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ  ՀԵՏ  ԿԱՊՎԱԾ  ՔՐԵԱԿԱՆ  ԳՈՐԾԸ  ՓՈԽԱՆՑՎԵԼ   Է ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

Սույն թվականի օգոստոսի 27-ին ԱՀ ազգային անվտանգության ծառայության կողմից հարուցված՝ Մարտակերտ քաղաքում հայտնաբերված ադրբեջանցի զինծառայողի հետ կապված քրեական գործը հետաքննության փուլն ավարտվելու հիմքով փոխանցվել է ԱՀ քննչական կոմիտե: Իրականացվում է նախաքննություն։

Մանրամասն...

ԳԼԽԱՎՈՐ  ԴԱՏԱԽԱԶԸ  ՀԱՆԴԻՊԵԼ  Է  ՄԱՐՏԱԿԵՐՏ  ՔԱՂԱՔԻ ՄԵՐՕՐՅԱ  ՀԵՐՈՍՆԵՐԻ  ԸՆՏԱՆԻՔԻ  ՀԵՏ

Օգոստոսի 26-ին ԱՀ գլխավոր դատախազն այցելել է 25.08.2021թ. Մարտակերտ քաղաքում արձանագրված դեպքի գլխավոր հերոսներ` անչափահասներ Ս.Ս.-ի և Դ.Ս.-ի ընտանիքին: Գ. Ներսիսյանը նախ շնորհակալություն է հայտնել մերօրյա հերոսներին՝ ցուցաբերած խիզախության և տարիքին անհամեմատ կազմակերպվածության ու սառնասրտության, իսկ ծնողներին` նման երեխաներ դաստիարակելու համար, որից հետո վերջիններիս հետ քննարկել է առարկայական մի շարք հարցեր: Ինչպես երեխաները, այնպես էլ […]

Մանրամասն...

ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԸ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ Է ԱՆՑԿԱՑՐԵԼ ՄԱՐՏԱԿԵՐՏ ՔԱՂԱՔՈՒՄ

Օգոստոսի 26-ին ԱՀ գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանը խորհրդակցություն է անցկացրել Մարտակերտ քաղաքում, որին մասնակցել են շրջանի վարչակազմի ղեկավարը և իրավապահ համակարգի շրջանային ստորաբաժանումների ղեկավարները։ Խորհրդակցության ընթացքում կողմերը փոխանակել են կարծիքներ ու տեղեկություններ շրջանում և, մասնավորապես, Մարտակերտ քաղաքում բնակչությանը մտահոգող խնդիրների շուրջ, քննարկվել են իրավապահ մարմինների աշխատանքի բարելավման ուղիները, հանցավորության վիճակը։ Տարածքային կառավարման մարմնի ղեկավարն ու […]

Մանրամասն...

ՄԱՐՏԱԿԵՐՏ  ՔԱՂԱՔԻ  ՄԻ  ԲՆԱԿԱՐԱՆՈՒՄ  ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ  Է  ԱԴՐԲԵՋԱՆՑԻ  ԶԻՆԾԱՌԱՅՈՂ

   ԱՀ ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության կողմից ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա և մեր քաղաքացիների աչալրջության շնորհիվ, սույն թվականի օգոստոսի 25-ին ԱՀ Մարտակերտ քաղաքի Տերյան փողոցի մի բնակարանում հայտնաբերվել է Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող Ջամիլ Բաբաևը։ Նույն օրը վերջինս բերման է ենթարկվել ԱՀ ազգային անվտանգության ծառայություն: Հարուցվել է քրեական գործ առերևույթ ԱՀ պետական սահմանն ապօրինի […]

Մանրամասն...

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՆՑԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԱՃ Է ԱՐՁԱՆԱԳՐՎԵԼ

,,HETQ.AM,,  ԿԱՅՔՈՒՄ  ՀՐԱՊԱՐԱԿՎԱԾ  ՏԵՂԵԿՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ  ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ  ՀԱՐՈՒՑՎԵԼ  Է  ՔՐԵԱԿԱՆ  ԳՈՐԾ

Սույն թվականի օգոստոսի 7-ին ,,hetq.am,, կայքում հրապարակվել էր ,,Պատերազմի ընթացքում ադրբեջանցիները ջնջել են ,,Ղարաբաղ Տելեկոմի,, սերվերների պահուստային պատճենները,, վերնագրով լրատվական նյութը: 10.08.2021թ. ԱՀ դատախազությունը ԱՀ ազգային անվտանգության ծառայությանը հանձնարարել էր քրեադատավարական օրենսդրությամբ սահմանված կարգով ստուգել հիշյալ հրապարակմամբ ներկայացված դեպքի հանգամանքները: ԱՀ ազգային անվտանգության ծառայության կողմից ձեռնարկված դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2020թ. սեպտեմբերի 27-ին […]

Մանրամասն...

ՄԱՆԿԱՊՂԾՈՒԹՅԱՆ ԴԵՊՔ

ԱՀ ոստիկանության ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում սույն թվականի օգոստոս ամսում ի հայտ է բերվել Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1956թ. ծնված Բ.Ջ.-ի կողմից 03.02.2016թ. ծնված մանկահասակ երեխայի նկատմամբ սեռական ոտնձգության դեպք: Հիշյալ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիմքով 18.08.2021թ. Բ.Ջ.-ին մեղադրանք է առաջադրվել ԱՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 3-րդ […]

Մանրամասն...

ՀԵՐԹԱԿԱՆ  ՀԱՆԴԻՊՈՒՄԸ  ՄԱՐՏՈՒՆՈՒ  ՇՐՋԱՆԻ  ԳԻՇԻ, ՄՈՒՇԿԱՊԱՏ  ԵՎ  ՀԱՂՈՐՏԻ  ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ  ԲՆԱԿԻՉՆԵՐԻ  ՀԵՏ  ԷՐ

Սույն թվականի օգոստոսի 14-ին ԱՀ գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանը այցելել էր Մարտունու շրջանի Գիշի, Մուշկապատ և Հաղորտի համայնքներ, հանդիպել բնակիչների հետ, քննարկել նրանց մտահոգող հարցերն ու խնդիրները: Բարձրացված և դատախազության իրավասությանը վերաբերող մի շարք հարցերի գլխավոր դատախազը պատասխանել ու պարզաբանումներ է տվել տեղում, որոշները ներկայացվել են գրավոր` դրանց կապակցությամբ քննարկումը հանձնարարելու համար: Բնակիչներն իրենց հերթին […]

Մանրամասն...

ԱՀ  ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ  ՍԿՍԵԼ  Է  ՊԱՏԵՐԱԶՄԻ  ՀԵՏԵՎԱՆՔՈՎ  ՎՆԱՍ ԿՐԱԾ  ՖԻԶԻԿԱԿԱՆ   ԵՎ  ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ  ԱՆՁԱՆՑ  ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ  ԳՈՐԾԸՆԹԱՑԻ  ՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ

ԱՀ կառավարության 03.06.2021թ. N 579-ն որոշմամբ հաստատվել էր 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով նյութական վնաս կրած ֆիզիկական և իրավաբանական անձանց պետական ֆինանսական աջակցության միջոցառման իրականացման կարգը, որում սահմանված են շահառուների կողմից ներկայացվող փաստաթղթերի ցանկը, աջակցության չափը, տեսակները և այլն: ԱՀ գլխավոր դատախազի կողմից ԱՀ տարբեր համայնքներ կատարված այցելությունների և […]

Մանրամասն...

ՀԱՆՁՆԱՐԱՐՎԵԼ Է ՍՏՈՒԳԵԼ «HETQ.AM» ԿԱՅՔՈՒՄ ՀՐԱՊԱՐԱԿՎԱԾ` «ՂԱՐԱԲԱՂ ՏԵԼԵԿՈՄԻ» ՍԵՐՎԵՐՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՊԱՏՃԵՆՆԵՐԸ ՋՆՋԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆԸ

Սույն թվականի օգոստոսի 7-ին «hetq.am» կայքում (հղումը այս հասցեով. https://hetq.am/hy/article/134265?fbclid=IwAR1E3mRnC9Uvxdpm2szQCV-Jmyqj8OkkgOMweXygMMslnYCrjEz-BIm0rKI) հրապարակվել է «Պատերազմի ընթացքում ադրբեջանցիները ջնջել են «Ղարաբաղ Տելեկոմի» սերվերների պահուստային պատճենները» վերնագրով լրատվական նյութը: Նկատի ունենալով, որ այն առերևույթ պարունակում է առանց թույլտվության համակարգչային տեղեկատվության համակարգ մուտք գործելու, համակարգչային տեղեկատվությունը ոչնչացնելու մասին վկայող բավարար տվյալներ, ուստի 09.08.2021թ. ԱՀ գլխավոր դատախազությունից լրատվական հիշյալ նյութն ուղարկվել […]

Մանրամասն...

1 2