Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Սույն թվականի հուլիսի 27-ին Արցախի Հանրապետության գլխավոր դատախազը աշխատանքային այցով կմեկնի ԱՀ Մարտակերտի շրջանի դատախազություն՝ դատախազության նստավայրում շրջանի բնակիչների ընդունելություն կազմակերպելու համար։ Ընդունելությունը կկատարվի 10։00-ից մինչև 19։00-ն ընկած ժամանակահատվածում։ Մարտակերտի շրջանի դատախազության նստավայրը գտնվում է Մարտակերտ քաղաքի  Ազատամարտիկների-109 հասցեում։

Մանրամասն...

ՇՄՈԼ  ԳԱԶԻՑ  ԹՈՒՆԱՎՈՐՎԵԼՈՒ  ՓԱՍՏՈՎ ՀԱՐՈՒՑՎԵԼ  Է ՔՐԵԱԿԱՆ  ԳՈՐԾ

Ստեփանակերտ քաղաքի Հեքիմյան  փողոցի  թիվ  2/8 բնակարանի բաղնիքում տեղադրված գազի ջրատաքացուցիչ կաթսայի հետագա շահագործման համար ոչ պիտանի լինելու պատճառով, 2021թ. հունիսի 17-ին ժամը 18:00-ի սահմաններում, բնակարանում կուտակվել էր ներշնչվող օդում ածխածնի մոնօքսիդի բարձր պարունակություն, որի հետևանքով տվյալ պահին նշված հասցեում գտնվող Արթուր Ավանեսյանը /ծնված 07.09.2011թ./  շմոլ   գազից  թունավորվելով՝ ստացել է կյանքին  վտանգ  սպառնացող,  առողջության  ծանր […]

Մանրամասն...