Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

ԲԵՐՁՈՐ ՔԱՂԱՔՈՒՄ ԹԱԼԱՆԻ ՄԱՍԻՆ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ

Այսօր մամուլում տարածվեց «Ովքեր են թալանում Բերձորը և ինչու են Հայաստանի իշխանությունները ստում, թե ռուսներն են արգելում այնտեղ բնակվել. Նաիրի Հոխիկյանի նոր բացահայտումը» վերնագրով հրապարակումը (հղումը այս հասցեով՝  https://mamul.am/am/news/214567?fbclid=IwAR2JQ8kJt82gzdfo0FPj24jK1LOXrxfzwYREinH5mpEAqIJSJJn0V1BBOkc): Հրապարակումը պարունակող տեսանյութում Ն.Հոխիկյանի կողմից նաև տեղեկություններ են ներկայացվել Բերձոր քաղաքում կատարված հափշտակությունների և պետական մարմինների կողմից դրանց չարձագանքելու վերաբերյալ: Վերոգրյալի կապակցությամբ հարկ ենք համարում տեղեկացնել, որ […]

Մանրամասն...

ԱՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՀԱՑԱԴՈՒԼ ՀԱՅՏԱՐԱՐԱԾ ՄԵՐԻ ԴԱՎԹՅԱՆԻ ԵՎ ԴԱՎԻԹ ԱՎԱՆԵՍՅԱՆԻ ՀԵՏ

Այսօր ԱՀ գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանը հանդիպել է Ստեփանակերտի «Վերածննդի» հրապարակում հացադուլ հայտարարած Մերի Դավթյանի և Դավիթ Ավանեսյանի հետ: Հանդիպման ընթացքում հարցադրումների միջոցով գլխավոր դատախազը փորձել է պարզել հացադուլ հայտարարելու պատճառների հիմքում դատախազական ներգործություն պահանջող հնարավոր դեպքերի առկայությունը և դրանց արձագանքելու անհրաժեշտությունը, սակայն Մ.Դավթյանի և Դ.Ավանեսյանի կողմից նման հայտարարություններ չեն ներկայացվել: Տեղում կողմերի միջև ձեռք […]

Մանրամասն...

ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ ԶՍՊՎԱԾՈՒԹՅԱՆ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ

Այսօր ԱՀ նախագահի ֆեյսբուքյան էջում հայտարարություն էր հրապարակվել երեկոյան ժամը 18։00-ին Ստեփանակերտի «Վերածննդի» հրապարակում հանրահավաք կազմակերպելու և նախագահի կողմից ելույթ ունենալու մասին։ Նույն վայրում երեկոյան ժամը 19:00-ին հավաք անցկացնելու հայտարարությամբ են հանդես եկել նաև երեկվա հավաքի մասնակիցները: Սոցիալական ցանցերում վերոհիշյալ հավաքներին տրվում են տարբեր բնութագրություններ, մեկնաբանություններ, ոմանք անթաքույց ակնարկում են բախումների հավանականության մասին: Կոչ ենք […]

Մանրամասն...

ԱՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԻ ԽՈՍՔԸ ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Անձամբ իմ և ԱՀ դատախազության աշխատողների անունից ԱՀ առողջապահության համակարգի բոլոր աշխատողներին շնորհավորում եմ  բուժաշխատողի օրվա կապակցությամբ: Արցախի և Հայաստանի առողջապահական համակարգը բաղկացած է այն հերոսական կոլեկտիվից, որը ոչ միայն անցավ աշխարհը պատուհասած «Նոր կորոնավիրուսի» հայտարարած պատերազմով, այլև դրան զուգահեռ կրեց 44-օրյա պատերազմի բոլոր զարկերը: Պատերազմի գրեթե յուրաքանչյուր օր ես առիթ եմ ունեցել ուղիղ նայելու […]

Մանրամասն...

ՈՐՊԵՍ ՑՈԼԱՑՈՂ ԱՍՏՂ ՄԵՐ ՀՈՒՇԵՐԻ ԵՐԿՆԱԿԱՄԱՐՈՒՄ

Արցախյան երրորդ պատերազմը մեր շարքերից անողոքորեն խլեց հերթական լավագույններին: Նրանք  հազարներ էին, որ պիտի տներ կառուցեին ու երկիր շենացնեին, իրենց թաքուն երազանքներին նոր գույներ պիտի տային: Բայց նրանք գիտակցաբար ընտրեցին հավերժի ճամփան` աստղերի պես լույս դառնալով մեր հուշերի երկնակամարում: Նրանցից մեկն էլ Արցախի Հանրապետության գլխավոր դատախազության ավագ դատախազ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Կարեն Արարատի Գրիգորյանն […]

Մանրամասն...

«APARAJ.AM» ԿԱՅՔԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՇԱՀԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՒՄ ԵՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Սույն թվականի հունիսի 9-ին «aparaj.am» կայքում հրապարակվել էր «Կասկածելի գնումներ ու հատկացումներ՝ ԱՀ 2020 թ. բյուջեի հաշվին» վերտառությամբ մի հոդված (հղումը այս հասցեով` https://aparaj.am/kaskatceli-gnumner-u-hatkacumner%D5%9D-ah-2020-th-byujei-hashvin/?fbclid=IwAR2mp1vzme6WXNZ9bIK01VY9i9H1CjyARxhHBN4RUwrqYNgR7m0QQ6ITiAQ),  որում ներկայացվել են տեղեկություններ ԱՀ 2020թ. բյուջեի միջոցներով մասնավոր գույքի ձեռք բերման կասկածելի գործարքների և մասնավոր կազմակերպությանը դրամական աջակցություն ցուցաբերելու դեպքի վերաբերյալ: Վերոհիշյալ հրապարակման հիման վրա ԱՀ գլխավոր դատախազության պետական շահերի […]

Մանրամասն...

ԱՐՁԱԳԱՆՔ ,,ԱՆՕՐԵՆ ՆՇԱՆԱԿՎԱԾ ՀԱՇՎԵՔՆՆԻՉ ՊԱԼԱՏԻ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՆՕՐԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝ ՖԻՆՆԱԽՈՒՄ,, ՎԵՐՏԱՌՈՒԹՅԱՄԲ ,,HRAPARAKTV.AM,,ԿԱՅՔՈՒՄ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆԸ

Սույն թվականի հունիսի 9-ին ,,hraparaktv.am,, կայքում հրապարակվել էր մի տեսանյութ (հղումը այս հասցեով` https://hraparaktv.am/post/c40aed2fb73554dd0668d7e28842778b?fbclid=IwAR32IH-cJUKNpyTAjvLHtI6tuwjWjLQ_wLfdTPWQc1QWMhu5fmFuuTWwxKQ), որում ԱՀ Ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Գալստյանի կողմից տեղեկություններ են ներկայացվում ԱՀ ֆինանսների նախարարությունում պաշտոնեական լիազորությունների չարաշահման ենթադրյալ դեպքի վերաբերյալ: Նկատի ունենալով, որ հիշյալ հրապարակումը առերևույթ պարունակում է հանցագործության դեպքի մասին մատնանշող տվյալներ, այն ուղարկվել է ԱՀ գլխավոր դատախազության հատուկ քննչական […]

Մանրամասն...

ԲՌՆՈՒԹՅՈՒՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՆԿԱՏՄԱՄԲ

Սույն թվականի հունիսի 5-ին ԱՀ Ստեփանակերտ քաղաքում արձանագրվել էր ոստիկանության ծառայողի նկատմամբ բռնություն գործադրելու դեպք: Ներկա փուլում ձեռնարկված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքներով պարզվել է, որ 05.06.2021թ. ժամը 23:00-ի սահմաններում Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Ա.Ա.-ն ,,ՈՒԱԶ ՊԱՏՐԻՈՏ,, մակնիշի ռուսական հաշվառման համարանիշի ավտոմեքենայով անցնելով ԱՀ Ստեփանակերտ քաղաքի ,,Զառուն բաղ,, կոչվող վայրում տեղակայված սահմանային անցակետով, ,,Արցախի Հանրապետության […]

Մանրամասն...