Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

ԼՐԱԳՐՈՂԱԿԱՆ ՀԱՐՑՈՒՄՆԵՐԻՆ Ի ՊԱՏԱՍԽԱՆ  

Զանգվածային լրատվամիջոցներով շրջանառվող տեղեկություններին արձագանքելու նպատակով և ԱՀ դատախազություն ուղարկված լրագրողական հարցմանն ի պատասխան հայտնում ենք, որ դատախազություն ներկայացված հանցագործության մասին հաղորդման հիման վրա 15.02.2021թ. ԱՀ գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ ԱՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով, որը հետագա նախաքննության կատարման համար ըստ քննչական ենթակայության ուղարկվել էր […]

Մանրամասն...

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՀՎԱՆ ԿԱՄ ՎԻՐԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՀԱՆԳԵՑՐԱԾ ՃԱՆԱՊԱՐՀԱՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սույն թվականի մայիս ամսում ԱՀ դատախազությունում ուսումնասիրվել են նախորդ չորս ամիսների ընթացքում Արցախում արձանագրված ճանապարհատրանսպորտային այն պատահարները, որոնք առաջացրել են մարդու  մահ կամ որոնց հետևանքով պատճառվել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Վերոհիշյալ դեպքերի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ 2021թ. հունվար-ապրիլ ամիսներին Արցախում գրանցվել է ճանապարհատրանսպորտային պատահարի 82 դեպք, որից 26-ը գրանցվել է հունվար ամսում, 17-ը` […]

Մանրամասն...

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԹՈՒՆԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԴԵՊՔԵՐԻ ՄԱՍԻՆ

2021թ. առաջին չորս ամիսներին ԱՀ տարածքում արձանագրվել է թունավորումների 59 դեպք  (հունվար ամսում` 17, փետրվար ամսում` 12, մարտ ամսում` 24, ապրիլ մասում` 6), որից 51-ը` շմոլ գազից, 6-ը` քիմիական, իսկ 2-ը սննդային թունավորման դեպքեր են: Թունավորվել է ընդհանուր 117 անձ, որից 39-ը` մինչև 18 տարեկան, 74-ը` 18-65 տարեկան, 4-ը` 65-ից բարձր: Թունավորված անձանցից 41-ը արական […]

Մանրամասն...

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՊՕՐԻՆԻ ՊԱՀՎՈՂ ԶԵՆՔԻ ՈՒ ՌԱԶՄԱՄԹԵՐՔԻ ՀԱՆՁՆՄԱՆ ԴԵՊՔԵՐԻ ՄԱՍԻՆ

2021թ. առաջին չորս ամսիներին ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության տարբեր ստորաբաժանումներում 78 անձի կողմից կամովին հանձնվել է 57 ինքնաձիգ, 8 ատրճանակ, 3 գնդացիր, 5 նռնականետ, 9 հրացան, 53 նռնակ, նռնակի 42 պայթուցիչ, 1 ական, ինքնաձիգի 98 պահեստատուփ, 2 սվին-դանակ, ատրճանակի, ինքնաձիգի և գնդացրի 19671 փամփուշտ, նռնականետի 3 պայթուցիչ և 1 արկ: Հարգելի’ հայրենակիցներ, շրջանառությունն արգելված […]

Մանրամասն...

ԲՌՆՈՒԹՅՈՒՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ՆԿԱՏՄԱՄԲ

16.05.2021թ. ժամը 20:50-ի սահմաններում Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ Ա.Ա.-ն, Մ.Մ.-ն, Վ.Ա.-ն, Հ.Ա.-ն և Դ.Գ.-ն  ,,Զառուն բաղ,, կոչվող  անձնագրային կետում անթաքույց կերպով խախտելով վարքագծի համընդհանուր ճանաչում ստացած նորմերը, բացահայտորեն ցույց տալով իրենց արհամարհական վերաբերմունքը հասարակության, դրանում ընդունված բարոյական և իրավական նորմերի նկատմամբ, կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր  բռնություն  գործադրելով՝ դիմադրություն են  ցույց տվել հասարակական կարգի պահպանության […]

Մանրամասն...

ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ

Սույն թվականի մայիսի 3-ից տարբեր լրատվամիջոցներով տեղեկություններ  են հրապարակվել Արցախի Հանրապետության Թաղավարդ և Մեծ Թաղեր գյուղերի գերեզմանատները ոչնչացնելու դեպքերի վերաբերյալ: Նկատի ունենալով, որ հիշյալ հրապարակումները առերևույթ տեղեկություն են պարունակում ԱՀ քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (Թաղման վայրերը, մահացածներին թաղելու կամ նրանց հիշատակի հետ կապված ծիսակատարությունների համար նախատեսված գերեզմանների վրա եղած շինությունները կամ […]

Մանրամասն...

Ի ԼՐՈՒՄՆ 29.03.2021Թ. ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ

Զոհված զինծառայողների մարմիններ տեղափոխող մեքենայի ուղղությամբ ենթադրաբար ադրբեջանցիների կողմից քարեր նետելու և մեքենայի դիմապակին ջարդելու վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցներով արված հրապարակումների առթիվ ԱՀ ոստիկանության կողմից կատարված դատավարական ստուգման արդյունքում պարզվել է, որ դեպքը տեղի էր ունեցել 2021թ. մարտի լույս 29-ի գիշերը, երբ ՀՀ Սյունիքի մարզի բնակիչ Հ.Հ.-ն իր «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայով անցնում էր Շուշի-Գորիս […]

Մանրամասն...

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ  ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ  ԽՄԲԻ ԿԱՏԱՐԱԾ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ. Ի ԼՐՈՒՄՆ ՆԱԽԿԻՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐԻ

2020թ.  սեպտեմբերի  27-ից  Արցախի  Հանրապետության  դեմ սանձազերծված  պատերազմի հետևանքով տեղահանված անձանց իրավունքների ենթադրյալ  խախտումների վերաբերյալ դիմումների, մամուլում տարածված կամ կապի  միջոցներով  ստացված  տեղեկությունների  ուսումնասիրության և  ենթադրյալ  հանցավոր  դեպքերի  վերաբերյալ  հաղորդումների   գրանցումն ու ընթացքավորումը համակարգելու նպատակով ԱՀ գլխավոր դատախազի համապատասխան հրամանով ձևավորված աշխատանքային խմբի կողմից մարտ-ապրիլ ամիսներին կատարվել են  հետևյալ  աշխատանքները: Գլխավոր դատախազի գլխավորությամբ` աշխատանքային խումբը […]

Մանրամասն...

ՀԱՐՑԱՔՆՆՎԵԼ ԵՆ ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԻՆՔ

ԱՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցված քրեական գործով կատարվել են մի շարք քննչական և դատավարական այլ գործողություններ, մասնավորապես հարցաքննություններ, զննություններ, փաստաթղթեր և տեղեկություններ ստանալու համար հարցումներ։  Որպես վկա հարցաքննվել է  ԱՀ Ազգային ժողովի քսանութ պատգամավոր, իսկ 01․05․2021թ․՝  նաև ԱՀ Նախագահ Արայիկ Հարությունյանը։ Վերոհիշյալ քրեական գործով նախաքննությունը շարունակվում է, որի ընթացքի […]

Մանրամասն...