Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ  ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՈՒՄ  ՀՐԱՊԱՐԱԿՎԱԾ ԴԵՊՔԻ  ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սույն թվականի ապրիլի 4-ին arcakh24.info կայքում տեղեկություն էր հրապարակվել կայքի գլխավոր խմբագիր Մարատ Եգանյանի նկատմամբ բռնություն գործադրելու և վերջինիս գույքային վնաս պատճառելու դեպքի վերաբերյալ (Նյութի հղումը այս հասցեով. https://arcakh24.info/hy/patgamavori-eghbayry-sparnacel-ev-hardzakvel-e-lratvakan-kayqi-glkhavor-khmbagrin-kam-dasaliqneri-khndiry-arcakhum): Վերոհիշյալ դեպքերի կապակցությամբ ԱՀ ոստիկանության կողմից կատարվել են նախնական ստուգումներ, որոնց հիման վրա 13.04.2021թ. ԱՀ Ստեփանակերտ քաղաքի դատախազությունում հարուցվել են քրեական գործեր քրեական օրենսգրքի 117-րդ և […]

Մանրամասն...

ԳՈՒՅՔԱՅԻՆ ՎՆԱՍ՝ ՊԱՇՏՈՆԵԱԿԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՉԱՐԱՇԱՀՄԱՄԲ

Լրատվամիջոցների հարցումներին ի պատասխան հայտնում ենք, որ ԱՀ անվտանգության խորհրդից ստացված հաղորդման հիման վրա 08․02․2021թ․ ԱՀ դատախազության կողմից հարուցվել էր քրեական գործ ԱՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով՝ 2020թ․ հոկտեմբեր ամսում պաշտոնեական լիազորությունների չարաշահմամբ պետությանը 100․000․000 դրամի չափով գույքային վնաս պատճառելու դեպքի առթիվ։ Նույն օրը քրեական գործն ուղարկվել է ԱՀ քննչական […]

Մանրամասն...