ՕՐԻՆԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆԸ ԽՈՉԸՆԴՈՏԵԼՈՒ ՓԱՍՏՈՎ ՀԱՐՈՒՑՎԵԼ Է ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ
2021թ. փետրվար ամսից անհայտ անձը, օժտված լինելով ձեռնարկատիրական գործունեության նկատմամբ ազդելու կազմակերպական-տնօրինչական գործառույթներով, ուղղակի դիտավորությամբ, Արցախի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կողմից 2005 թվականի օգոստոսի 14-ին տրամադրված թիվ 061470 վկայականի համաձայն պետական գրանցում ստացած <<Միքս Մեդիա>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից շահույթ ստանալու նպատակով հիմնադրված, առևտրային կազմակերպություն հանդիսացող՝ 2015 թվականի հոկտեմբերի 19-ին պետռեգիստրի […]