ՔՆՆԱՐԿՎՈՒՄ Է ,,ՄԻՔՍ ՄԵԴԻԱ,, ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՂՈՐԴՈՒՄԸ
Սույն թվականի մարտի 20-ին ԱՀ գլխավոր դատախազություն էր մուտքագրվել ,,ՄԻՔՍ ՄԵԴԻԱ,, ՍՊ ընկերության գրությունը` ընկերության կողմից գործարկվող ռադիոհաճախականությունների խլացմամբ ընկերության տնտեսական գործունեությանը խոչընդոտելու և խոսքի ազատությունը սահմանափակելու ենթադրյալ դեպքերի վերաբերյալ: Նկատի ունենալով, որ հիշյալ գրությամբ ներկայացված դեպքերի վերաբերյալ պարբերաբար հաղորդվում է նաև Արցախում գործարկվող ռադիոալիքներով, ուստի հանրությանը տեղեկություն տրամադրելու նպատակով տեղեկացնում ենք, որ հիշյալ հաղորդումը […]