Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՅՑԵՐԸ` ԱՀ ՇՐՋԱՆՆԵՐ

Սույն թվականի մարտ ամսում ԱՀ դատախազությունում ձևավորված աշխատանքային խմբի անդամները այցելություններ են կազմակերպել տեղահանված բնակիչներ հյուրընկալած Ասկերանի, Մարտունու և Մարտակերտի շրջանների մի շարք համայնքներ, լսել բնակիչների գանգատները, նրանց բողոքներն ու խնդրանքները: Բնակիչների կողմից բարձրացված հարցերն ու խնդիրները ներառվել են ամփոփ փաստաթղթում, որն ուղարկվել է ԱՀ պետական լիազոր մարմիններին` դրանցում ներկայացված հարցերին արձագանքելու խնդրանքով:

Մանրամասն...

ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՎԱՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻՑ ԶՐԿՎԱԾ ԱՆՁԻ ԿՈՂՄԻՑ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑ ՎԱՐԵԼԸ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ Է

ԱՀ դատախազության կողմից կատարված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ վերջին ամիսներին որոշակիորեն աճել են տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված անձանց կողմից տրանսպորտային միջոց վարելու դեպքերը: Թեև նման դեպքերի կապակցությամբ հարուցվում են քրեական գործեր, հանցանք կատարած անձինք դատարանի կողմից ենթարկվում են քրեական պատասխանատվության, այդուհանդերձ, ինչպես իրավապահ համակարգը, այնպես հանրությունը պետք է ձեռնարկեն բոլոր միջոցները` այդօրինակ երևույթները […]

Մանրամասն...

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՏՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԿԵՂԾՄԱՆ ԴԵՊՔԵՐ

Սույն   թվականի   փետրվար   ամսում   ԱՀ   տարածքային   կառավարման   և ենթակառուցվածքների   նախարարությունից   դատախազությանը   տեղեկություն էր տրամադրվել Ադրբեջանի զինված ուժերի կողմից բռնազավթված արցախյան բնակավայրերի   բնակիչներին   հատկացվող   սոցիալական   աջակցության գործընթացում   տեղական   ինքնակառավարման   մարմինների   կողմից նախարարությանը փոխանցված փաստաթղթերում   անճշտությունների վերաբերյալ:   ԱՀ   դատախազության   պետական   շահերի   պաշտպանության բաժնում   կատարված   ուսումնասիրությունների   արդյունքների   հիման   վրա առերևույթ   պաշտոնեական   փաստաթղթերի   կեղծման   դեպքերի   վերաբերյալ թվով   տասը   նյութ   […]

Մանրամասն...