Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՇԱՀԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆԸ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ Է ՍԿՍԵԼ

ԱՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնում ուսումնասիրվում են սույն թվականի մարտի 29-ին դատախազություն մուտքագրված դիմումներում ներկայացված` նախկին տարիներին պետական միջոցներով բնակարաններ ձեռք բերելու և նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձանց նվիրելու դեպքերի ոչ իրավաչափ լինելու վերաբերյալ հայտարարությունները` բավարար հիմքերի առկայության դեպքում պետության գույքային շահերի պաշտպանության սահմանադրական գործառույթն իրացնելու նպատակով:

Մանրամասն...

Ի ԼՐՈՒՄՆ ՆԱԽԿԻՆ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ

Սույն թվականի մարտի 11-ին զանգվածային լրատվության մի շարք միջոցներով հրապարակվել էր Բորիս Ավագյանի տրամադրած տեղեկությունն այն մասին, որ <The Halo Trust> կազմակերպությունը ԱՀ-ում գործունեություն ծավալելու ընթացքում ձեռք է բերել և թուրքական հատուկ ծառայություններին փոխանցել Արցախի ականապատված տարածքների քարտեզը, որն էլ հնարավորություն է տվել 44-օրյա պատերազմի ժամանակ բարեհաջող հաղթահարել Արցախի Հանրապետության պաշտպանական ականապատված տարածքները։ Դատախազության կողմից […]

Մանրամասն...

<ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ ՔԱՐԵՐ ԵՆ ՆԵՏԵԼ ԶՈՀՎԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ ՏԵՂԱՓՈԽՈՂ ՄԵՔԵՆԱՅԻ ՎՐԱ> ՎԵՐՏԱՌՈՒԹՅԱՄԲ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Այսօր զանգվածային լրատվության միջոցներով տեղեկատվություն էր հրապարակվել  զոհված զինծառայողների մարմինները տեղափոխող մեքենայի վրա ադրբեջանցիների կողմից քարեր նետելու մասին: Վարորդի պնդմամբ`  գիշերը ժամը 01։30-ին Ստեփանակերտից ճանապարհվել էր քաղաք  Գորիս, ճանապարհին զգացել է, որ մեքենային քարերով հարվածում են։ ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի տարածած տեղեկատվության համաձայն` վարորդի հետ հեռախոսազրույցի ընթացքում վերջինս հայտնել էր, որ դեպքը տեղի է ունեցել […]

Մանրամասն...

ԿԱՐՄԻՐ ՇՈՒԿԱ- ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԳՈՒՅՔԻ ՎՆԱՍՄԱՆ ԴԵՊՔԻ ՄԱՍԻՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

25.03.2021թ. զանգվածային լրատվության միջոցներով տեղեկություն էր հրապարակվել այն մասին, որ «նույն օրը ժամը 15:30-ի սահմաններում Կարմիր շուկա-Ստեփանակերտ ճանապարհին ադրբեջանցիները քարեր են շպրտել հայերի մեքենաների ուղղությամբ, առաջին ավտոմեքենային քար չի դիպել, սակայն վարորդը քիչ է մնացել շրջեր մեքենան, իսկ երկրորդը վնասվել է» (Հղումը` այս հասցեներով. https://artsakh.news/am/news/206357,https://mamul.am/am/news/206357?fbclid=IwAR2gxz nWPdvAQAJNc50t_sG4hHvtRhz5dTwSgavFjPy1P-dhrYybmktedFQ, https://lurer.com/?p=411629&l=am և այլն): Նկատի ունենալով, որ վերը բերված հրապարակումները […]

Մանրամասն...

ԻՐԱԶԵԿՈՒՄ ՀԱՎԱՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐԻՆ

Հաշվի առնելով, որ Ստեփանակերտ քաղաքում այսօր նախատեսված է հավաք, ուստի հավաքի կազմակերպիչներին և մասնակիցներին հորդորում և խնդրում ենք հանրային հավաքի ողջ ընթացքում ձեռնարկել բոլոր միջոցները այլոց իրավունքներն ու ազատությունները անհամաչափ սահմանափակելու դրսևորումներից զերծ մնալու և ԱՀ-ում գործող օրենսդրության պահանջների խախտումները բացառելու ուղղությամբ։ Համոզված ենք, որ ԱՀ ոստիկանությունը ձեռնարկելու է անհրաժեշտ բոլոր միջոցները հավաքի բնականոն և […]

Մանրամասն...

ՔՆՆԱՐԿՎՈՒՄ Է ,,ՄԻՔՍ ՄԵԴԻԱ,, ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՂՈՐԴՈՒՄԸ

Սույն թվականի մարտի 20-ին ԱՀ գլխավոր դատախազություն էր մուտքագրվել ,,ՄԻՔՍ ՄԵԴԻԱ,, ՍՊ ընկերության գրությունը` ընկերության կողմից գործարկվող ռադիոհաճախականությունների խլացմամբ ընկերության տնտեսական գործունեությանը խոչընդոտելու և խոսքի ազատությունը սահմանափակելու ենթադրյալ դեպքերի վերաբերյալ: Նկատի ունենալով, որ հիշյալ գրությամբ ներկայացված դեպքերի վերաբերյալ պարբերաբար հաղորդվում է նաև Արցախում գործարկվող ռադիոալիքներով, ուստի հանրությանը տեղեկություն տրամադրելու նպատակով տեղեկացնում ենք, որ հիշյալ հաղորդումը […]

Մանրամասն...

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՄՏԱՀՈԳԻՉ Է

Սույն  թվականի մարտ ամսում ԱՀ դատախազության կողմից ուսումնասիրվել է վերջին հինգ տարվա ընթացքում արձանագրված ինքնասպանության և ինքնասպանության փորձի դեպքերը: Կատարված վերլուծությունը ցույց է տվել, որ տարվա երկրորդ և վերջին եռամսյակներում նկատվում է նման դեպքերի թվի աճ, հատկապես առավել մտահոգիչ ակտիվություն է նկատվում հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունեցող անձանց շրջանում: Ընթացիկ ամիսն արդեն աչքի է […]

Մանրամասն...

ԽՈՍՔ ՀԻՇԱՏԱԿԻ

Կյանքի 81-րդ տարում  իր մահկանացուն կնքեց Արցախի իրավապահ համակարգի երախտավորներից մեկը՝ Ռայիսա Անդրեյի Իգոշկինան: Ավարտելով Բաքվի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը՝ Ռ. Իգոշկինան աշխատել է դատախազության մարմիններում: Մի որոշակի ժամանակահատվածում /1976-1994թ.թ./ հանդիսանալով ԼՂԻՄ մարզգործկոմի արդարադատության վարչության պետը, այնուհետև կրկին աշխատանքի է անցել ԼՂՀ դատախազությունում՝ վարելով տարբեր պաշտոններ: Մասնագիտական փորձն ու գիտելիքները նա միշտ էլ սիրով փոխանցել […]

Մանրամասն...

ԿԱՐՄԻՐ ՇՈՒԿԱ ԳՅՈՒՂԻ ԲՆԱԿՉԻ ՀԱՎԱՆԱԿԱՆ ԻՆՔՆԱՀՐԿԻԶՄԱՆ ԴԵՊՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սույն թվականի մարտի 21-ին ԱՀ ոստիկանության Մարտունու շրջբաժնի հերթապահ մաս հաղորդում էր ստացվել այն մասին, որ նույն շրջանի Կարմիր Շուկա համայնքի բնակիչ Վ․Պ-ն նախորդ օրը տնից դուրս է եկել և չի վերադարձել։ Ոստիկանության ծառայողների կողմից ձեռնարկված որոնողական աշխատանքների արդյունքում Վ․Պ-ի հրկիզված դին հայտնաբերվել է նույն համայնքի վարչական տարածք հանդիսացող <Համեղ գյունե> կոչվող տեղամասում, որը գյուղի՝ […]

Մանրամասն...

ՀԱՐՈՒՑՎԵԼ Է ՔՐԵԱԿԱՆ  ԳՈՐԾ  ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ  ՀԱՍՑՆԵԼՈՒ ԵՆԹԱԴՐՅԱԼ  ԴԵՊՔԻ ԱՌԹԻՎ  

20.03.2021թ. ԱՀ ոստիկանության Մարտունու շրջբաժին հաղորդում է ներկայացվել այն մասին, որ նույն քաղաքի Մայիսի 9-ի փողոցի թիվ 1 հասցեի առանձնատան բակում հայտնաբերվել է նշված տան բնակչուհի Գ.Ղ.-ի դիակը` այրված վիճակում: Հաղորդման հիման վրա կատարված նախնական ստուգմամբ Գ.Ղ-ի տանը հայտնաբերվել է ենթադրաբար տուժողի կողմից թողնված գրությունը, իսկ ամուսնու կողմից հայտնվել էր տանը պահվող` բենզինի պարունակությամբ շշի […]

Մանրամասն...