Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՆՈՐՄԵՐԻ ԿՈՊՏՈՐԵՆ ԽԱԽՏՄԱՄԲ ԱԳՐԵՍԻՎ ՊԱՏԵՐԱԶՄ ՍԱՆՁԱԶԵՐԾԵԼՈՒ ԴԵՊՔԵՐԻ ԱՌԹԻՎ ՀԱՐՈՒՑՎԵԼ Է ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ

2020 թվականի սեպտեմբերի 27-ին, ժամը 07-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերը, խախտելով ղարաբաղա-ադրբեջանական զինված ընդհարման շրջանակներում 1994թ. մայիսի 12-ին ուժի մեջ մտած` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարների կողմից ստորագրված հրադադարի մասին համաձայնագրի պայմանները, կիրառելով հրթիռա-հրետանային, ավիացիոն և անօդաչու թռչող սարքեր, հարձակման են անցել շփման գծի ողջ երկայնքով՝ սանձազերծելով ագրեսիվ պատերազմ, […]

Մանրամասն...

ՎԵՐԱՔՆՆԻՉ  ԲՈՂՈՔԸ  ԲԱՎԱՐԱՐՎԵԼ  Է

Ի լրումն ԱՀ դատախազության կայքում 25․08․2020թ․  տեղադրված՝  <Կատարել են գողության փորձ> վերտառությամբ հաղորդագրության․

Մանրամասն...

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԱՌԹԻՎ

2020 թվականի սեպտեմբերի 17-ին arcakh24.info կայքում տեսանյութ է հրապարակվել, որտեղ ԱՀ Հադրութի շրջանի Նոր շեն գյուղի բնակիչ Արտո Գրիգորյանը հայտարարել է, թե հանցագործության մասին իր դիմումին ԱՀ դատախազությունում իբր համապատասխան ընթացք չի տրվել: Հիշյալ հայտարարությանն ի պարզաբանում` տեղեկացնում ենք, որ  Ա. Գրիգորյանի դիմումը` ոստիկանների կողմից բռնության ենթարկվելու մասին, ԱՀ դատախազությունում ստացվել է 2020թ. սեպտեմբերի 15-ին, […]

Մանրամասն...

ՄԵՂԱԴՐԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՄԲ ՈՒՂԱՐԿՎԵԼ Է ԴԱՏԱՐԱՆ

Արցախի Հանրապետության Բարձրագույն դատական խորհուրդի միջնորդության քննարկման արդյունքում, գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնում 06.08.2020թ․ հարուցվել է քրեական գործ՝  ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Դավիթ Հովհաննիսյանի կողմից ԱՀ վերաքննիչ դատարանի դատավոր Մարատ Ավանեսյանին վիրավորելով՝ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու դեպքի առթիվ: Դ․ Հովհաննիսյանին  31․08․2020թ․ մեղադրանք է առաջադրվել ԱՀ քրեական օրենսգրքի 368-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության […]

Մանրամասն...

ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԻ ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԱՐՏՎԵԼ Է

Դատավարական ղեկավարում և դատախազական հսկողություն իրականացնող ԱՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով բաժնի ավագ դատախազը դատաքննության արագացված կարգ կիրառելու դեմ չառարկելով, հաստատել է ԱՀ  քր.օր-ի 122-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործով մեղադրական եզրակացությունը, որով քաղաքացի Գ.Ա.-ն մեղադրվում է այն բանում, որ նա 2019թ․ դեկտեմբերի 19-ից նախազգուշացված լինելով իր մոտ մարդու իմունային անբավարարության […]

Մանրամասն...

ՇՆՈՐՀՎԵԼ Է ԴԱՍԱՅԻՆ ԱՍՏԻՃԱՆՆԵՐ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի ստորագրած հրամանագրերով ԱՀ գլխավոր դատախազի տեղակալ, արդարադատության առաջին դասի խորհրդական Էրիկ Վերդիյանին և ԱՀ գլխավոր դատախազի տեղակալ, արդարադատության առաջին դասի խորհրդական Սասուն Գաբրիելյանին շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան:

Մանրամասն...