Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

ՄԵՂԱԴՐԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՄԲ ՈՒՂԱՐԿՎԵԼ Է ԴԱՏԱՐԱՆ

Ռոբերտ Ավանեսյանը  2020 թվականի մարտի 01-ից մինչև մարտի 31-ն ընդգրկող ժամանակահատվածում աշխատելով  <<Գրանդ Քենդի>>  ՍՊԸ Արցախի մասնաճյուղում, հանդիսանալով առևտրային կազմակերպության ծառայող, օժտված լինելով աշխատանքային պայմանագրով սպառողական շուկայում կցված համապատասխան տարածքների առևտրային  կետերից  ընկերության արտադրատեսականու պատվերների ընդունման, կցված տարածքի բոլոր առևտրային կետերի ցուցակագրման, առևտրային կետերում ընկերության արտադրանքի տեղակայման և ցուցադրման նկատմամբ վերահսկողության, ինչպես նաև նախօրոք գրված […]

Մանրամասն...

ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԸ ՆՈՐ ՀՐԱՄԱՆՆԵՐ Է ՍՏՈՐԱԳՐԵԼ

Արցախի Հանրապետության  գլխավոր դատախազ Մհեր Աղաջանյանի հրամանով ԱՀ Քաշաթաղի շրջանի դատախազ Նորայր Պողոսյանն ազատվել է  զբաղեցրած պաշտոնից և նշանակվել գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով բաժնի պետի պաշտոնում: Նրա փոխարեն Քաշաթաղի շրջանի դատախազ է նշանակվել Իգոր Ալավերդյանը: Գլխավոր դատախազի այլ հրամաններով Կարեն Գաբրիելյանը նշանակվել է գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնի պետի, Գագիկ Ասրյանը` գլխավոր […]

Մանրամասն...

ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻ ՆՈՐ ՏԵՂԱԿԱԼ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հուլիսի 25-ի հրամանագրով ԱՀ գլխավոր դատախազի տեղակալ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Սերգեյ Յուրիի Ստեփանյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից` պաշտոնավարման առավելագույն տարիքը լրանալու կապակցությամբ։

Մանրամասն...

ՆՈՐ ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆՈՒՄ

ԱՀ գլխավոր դատախազ  Մհեր Աղաջանյանի համապատասխան հրամաններով Դավիթ Ստեփանյանը նշանակվել է Մարտակերտի շրջանի դատախազի, Գրիգորի Ամիրյանը` Հադրութի շրջանի դատախազի, իսկ Գևորգ Հայրապետյանը` Շահումյանի շրջանի դատախազի պաշտոններում:

Մանրամասն...

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏՐՎԵՑ

Հուլիսի 9-ին տեղի ունեցավ ԱՀ դատախազության կոլեգիայի նիստ, որը վարում էր գլխավոր դատախազ Մհեր Աղաջանյանը: Օրակարգում 2020 թվականի երկրորդ կիսամյակի աշխատանքային ծրագրի քննարկումն էր: Ծրագրի նախագիծը ներկայացրեց գլխավոր դատախազության կազմակերպա-վերահսկողական, վիճակագրության, վերլուծության, իրավական ապահովման, միջազգային կապերի և անձնակազմի  հարցերով բաժնի պետ Կարինա Սաֆարյանը: Կոլեգիան հավանություն տվեց երկրորդ կիսամյակի աշխատանքային ծրագրին և այն ընդունեց ի կատարումն:

Մանրամասն...

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻՆ

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության տեղեկատվության համաձայն նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 7-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին: Քննարկվել են հայկական երկու հանրապետությունների համապատասխան գերատեսչությունների փոխհամագործակցությանը վերաբերող հարցեր: ՀՀ գլխավոր դատախազն իր խոսքում նշել է, որ տպավորված են Արցախում տեղի ունեցած վերջին համապետական ընտրությունների ընթացքում արձանագրված ընտրական իրավախախտումների ուղղությամբ իրենց արցախցի […]

Մանրամասն...

ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր Արցախի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է ԱՀ գլխավոր դատախազության աշխատակիցների հետ: Կայացած խորհրդակցության ընթացքում Արթուր Դավթյանը ընտրվելու և ԱՀ գլխավոր դատախազի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ շնորհավորել է Մհեր Աղաջանյանին, ինչպես նաև նորանշանակ գլխավոր դատախազի տեղակալներին` հաջողություն մաղթելով նրանց իրենց դժվարին ու պատասխանատու աշխատանքում: Նա միաժամանակ վստահություն է հայտնել, […]

Մանրամասն...

ՇՆՈՐՀՎԵԼ Է ԴԱՍԱՅԻՆ ՆՈՐ ԱՍՏԻՃԱՆ

Արցախի Հանրապետության գլխավոր դատախազ Մհեր Աղաջանյանի հրամանով գլխավոր դատախազի տեղակալ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Նարեկ Հարությունյանին շնորհվել է արդարադատության առաջին դասի խորհրդականի դասային աստիճան:

Մանրամասն...

ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻ ՏԵՂԱԿԱԼ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հուլիսի 3-ի հրամանագրով արդարադատության երկրորդ դասի խորհրդական Նարեկ Հարությունյանը նշանակվել է գլխավոր դատախազի տեղակալ։

Մանրամասն...

ԱՐԱՄԱՅԻՍ ԳԱԼՈՒՍՏԻ ԱՎԱԳՅԱՆ

ԼՂՀ գլխավոր դատախազի տեղակալ, արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդական

Մանրամասն...